ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:
Սյունիքի մարզում Ակներ գյուղի բնակիչներից մեկինմահացած են հայտնաբերել գյուղի արոտավայրերից մեկում։ Արդեն կա պաշտոնական տեղեկությունը դեպքի մասին: Ըստ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության՝գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ.Բ.-ի դին: Գյուղացու մահվան պատճառների մասին տեղեկություն չկա:
Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
«Վրացական կառավարության գործողությունները հիմնովին փոխել են հարաբերությունները ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև եվրոպական երկրների հետ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Բելառուսի մաքսավորները կասեցրել են Եվրամիությունից Ռուսաստան 1 տոննայից ավելի թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգությունը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։
Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ առավել արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման շահերից ելնելով բազմակողմ համագործակցության շուրջ բաց բանավեճի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Շիրակի մարզի Ոսկեհասկ բնակավայրում հուլիսի 16-ին շունը հարձակվել է քաղաքացիների վրա։ Շան հարձակումից տուժած 5 անձ՝ այդ թվում նաև 5-ամյա երեխա, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
ԱՄՆ-ն կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` չնայած զորավարժությունների չեղարկմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա մասնակցելու է հուլիսի 17-ից 20-ը նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Արմեն Աշոտյանը պարգևատրվել է բանտից հրապարակված էսսեների համար։ Մրցանակը նրա կինն է ստացել։
Օրերս հեղինակավոր Global Finance հարթակում հրապարակվեց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվում Բանկի թվային օրակարգին, տարբեր տարիների ներդրված նորարար, թվային լուծումներին ու ծառայություններին, թվային փոխակերպման մարտահրավերներին ու ակնկալիքներին: Ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն՝ ավելի ընդգրկուն տարբերակը:
Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները ծանոթացել են Ղազախստանի Մանգիստաուի մարզում անցկացվող «Բիռլեստիկ-2024» միջազգային տարածաշրջանային զորավարժությունների ընթացքին։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ռազմական գերատեսչությունը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին, ինչպես սիրում էր նշել երբեմնի ընդդիմադիր Նիկոլը, օդում կախված լուրերի համաձայն, վերջինս արձակուրդ գնալու կապակցությամբ «прощальный вечер» է կազմակերպել թիմակիցների հետ ու հանձնարարել` չտրվել ոչ մի սադրանքի:
Արևմուտքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի շրջանակում հող է նախապատրաստում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների նոր հնարավորության համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երեւան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել:
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ինչքան երկար շարունակվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, այնքան ավելի կվտանգվ իեկեղեցու վարկանիշը, այն ավելի կնվազի շարժման անհաջողության պարագայում: Իսկ որ շարժումը չի հաջողելու, իշխանավորները վստահ են։ Վերընշյալի վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատև արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ և Արմավիր։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։ Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկներն ասեն, որ նա առողջական լուրջ խնդիր ունի։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է BET News-ին տված հարցազրույցում։
Հանրությանը պիտի ներկայացվի իրավիճակը շտկելու և երկրի կառավարելիությունը վերադարձնելու հստակ, հասկանալի տեսլական։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր երկրին համ դրսից են հոշոտում, համ մենք մեր վարքագծով՝ ներսից։
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․