Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում, այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դաշնային հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, գրում է, որ 2025թ. Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ 3-րդը կոնսորտ թագուհու՝ Կամիլայի հետ ժամանել է նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացմանը: Նրանք խորհրդարան են ժամանել ոսկեգույն կառքով, գրում է Daily Mail-ը:
Ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք, HIMARS–ի 2 արկ և Hammer ավիառումբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
ՌԴ 95 զինծառայող վերադարձել են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հենց հասնում եմ «տուժողներին», դատավորին պաշտոնի բարձրացում են տալիս, նորից է սկսվում. Իսագուլյան
«Թրամփի նախագահության տարիներին Ռուսաստանի համար որևէ լավ բան չէր կատարվում, բայց գոնե երկխոսություն կար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ապօրինի ազատազրկմամբ պայմանավորված՝ քավարանով անցնելուց հետո, ազատությունը նրան կդիմավորի շատ ավելի հզոր:
Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆ Ֆլեյքը սեպտեմբերի 1-ին կավարտի իր դիվանագիտական առաքելությունը:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի կրճատումը, տնտեսական համեստ աճը, ինչին անդրադարձել է նաև Համաշխարհային բանկն իր ամսական ամփոփագրում, պայմանավորում է ոչ միայն արտաքին գործոնների թուլացմամբ, այլև Արցախի տնտեսության կործանմամբ։
Տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունն անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
«Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական կապերի ամրապնդմանը», – նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայյրում շարունակվում է Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է կեղծ տեղեկություններ տարածելու, 3 դրվագում սուտ մատնություն կատարելու համար, որոնք զուգորդվել են անձանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով, ինչպես նաև կատարել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն կատարելու կոչեր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
Եվրամիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։
Արմավիրի մարզում 2024 թվականի հուլիսի 16-ին արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Երեկ՝ հուլիսի 16-ին, Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մոր և աղջկա վրա, որոնց տեղեփոխել են հիվանդանոց։
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Առաջիկա շաբաթներին ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալ Թրամփի դեմ նոր մահափորձ կարող է կազմակերպվել»,- Politico հանդեսի հետ զրույցում նշել են ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները։
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ 2014 թվականին սահմանված տնտեսական պատժամիջոցների հերթական երկարաձգումը կես տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի վերջ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական արշավի շրջանակներում կորցնում է ընտրողների աջակցությունը 14 առանցքային նահանգներում, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով BlueLabs կազմակերպության ուսումնասիրությունը, որն անցկացվել է Դեմոկրատական կուսակցության համար:
Երեկ Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն լողացել է Սենայում՝ քաղաքային վարչակազմի շենքից ոչ հեռու գտնվող առափնյա հատվածում։ Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն:
2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։
Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման շուրջ խորհրդակցությունները՝ ամերիկյան կողմից Թայվան կղզու վարչակազմին զենքի վաճառքի պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Իրավահավասարության և հակախտրականության ոլորտը շատ խնդրահարույց վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։
Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների միասնական գրանցամատյանում ներկայում նշված է, որ որոնվում է անհետ կորած 42 000 մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկը։