Բաժիններ՝

Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար

Լեհաստանի Սվենտոշուվ բնակավայրում ավարտվել է ավելի քան հազար ամերիկացի զինվորականների ընդունելու համար նախատեսված ռազմակայանի շինարարությունը: Այդ մասին հայտնում է լեհական PAP լրատվական գործակալությունը։

Բազան նախատեսված է ուսումնառության նպատակով ժամանող դաշնակից զորքերի զինվորականների ժամանակավոր տեղակայման համար: Սակայն, այնտեղ կարող են հաստատվել նաև հերթափոխ իրականացնող ստորաբաժանումները: Ենթադրվում է, որ ռազմակայանը կարող է օգտագործվել նաև մատակարարումների հրատապ կուտակման և բաշխման ու մարտավարական հավաքի տարածք տեղափոխվելիք զինտեխնիկա տեղաբաշխման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031