Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Վերջերս ստորագրված հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը օրական 300 միլիոն խորանարդ մետր (տարեկան 109 մլրդ խմ) գազ կմատակարարի Իրանին: Այդ մասին հայտնում են իրանական Shana և Irna լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով երկրի նավթի նախարար Ջավադ Օուջիին:

Նա նշել է, որ մեծ ծավալի ռուսական գազ կմատակարարվի Իրան՝ ներքին սպառման և հարևան երկրների համար: Ընդ որում՝ նախարարը չի պարզաբանել, թե հատկապես որ երկրներ է ուղղվելու Ռուսաստանից ստացված «կապույտ» վառելիքը: Ջավադ Օուջին հայտնել է նաև, որ երկրի հյուսիսից հարավ ձգվելիք գազատարի կառուցման ծախսերը հոգալու է ռուսական կողմը:

Իրանցի նախարարը ստորագրված հուշագիրն անվանել է էներգետիկ դիվանագիտության գլուխգործոց, որը կարող է նախադրյալներ ստեղծել տնտեսական հեղափոխության համար և Իրանի օգնությամբ ապահովել տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը:

Հունիսի 26-ին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռազմավարական հուշագիր էր ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ՝ գազի մատակարարման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031