Արցախցիների համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 160 մլն դոլար. Միրզոյանը` ՄԱԿ–ում

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար ՀՀ բյուջեից արդեն իսկ ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ գումարը հատկացվել է բնակարանների, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովման նպատակով՝ ուղղակի դրամական աջակցության և այլ համանման մեխանիզմների միջոցով»,- ասել է Միրզոյանը։

Նա համառոտ ներկայացրել է 2020-2023թթ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված գործողությունները՝ պատերազմ, շրջափակում, էթնիկ զտում, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 115 հազար էթնիկ բնակչությունը բռնի տեղահանվեց ու հաստատվեց Հայաստանում։

Նա ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տարբեր ուղղություններով իրականացրած ջանքերը՝ արցախցիների խնդիրները մեղմելու, կարիքները բավարարելու համար։ Նա խոսել է նաև ներկայում իրականացվող երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագրի մասին, հավելել, որ իրականացվում են նաև կոնկրետ ծրագրեր փախստականների զբաղվածության ապահովման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031