Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի թափանցիկության առնչությամբ ներկայացված գործով պարտվել է դատարանում։ Սա տեղի է ունեցել երկրորդ ժամկետով Լայենի պաշտոնավարումը շարունակելու շուրջ քվեարկության նախօրեին։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Եվրախորհրդարանի մի շարք օրենսդիրներ խնդրել էին իրենց համար հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող դեղագործական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Սակայն Եվրահանձնաժողովը միայն մասնակի հասանելիություն էր տրամադրել և չէր տվել փաստաթղթերի մի մասը՝ նշելով, որ դա արվում է կոմերցիոն շահերի պաշտպանության համար։

Օրենսդիրները դիմել էին Լյուքսեմբուրգում տեղակայված Ընդհանուր իրավասության եվրոպական դատարան և հուլիսի 17-ին շահել են գործը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կուսումնասիրի դատարանի վճիռը։

Եվրոպական խորհրդարանում հուլիսի 18-ին քվեարկություն է կայանալու ֆոն դեր Լայենին երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրելու շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031