Բաժիններ՝

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:

Էլմիրա Կարապետյանը Փարիզ-2024-ի ջահով վազել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օ դը Սեն երկրամասի Վիլեր Կոտրեն համայնքում:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս