Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների խախտումների հետ կապված հարցերը։ ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ ընդհանրապես ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։ «Արմենպրես»-ը զրուցել […]
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Հուլիսի 17-ին, ժամը 01:01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հուլիսի 17-ին, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Աշխարհում երեխաների պատվաստումների մակարդակը դեռ չի հասել այն ցուցանիշներին, որ եղել են 2019 թվականին՝ մինչև կորոնավիրուսը։
Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպատակ տախտակամածային կործանիչներ է տեղափոխում Ճապոնիա՝ տարածաշրջանում Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ուժերին դիմակայելու համար: Այս մասին հայտնում է Nikkei Asia հրատարակությունը։
Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։
Օշարակը մի փոքր հովացրեք, ավելացրեք նախապես թրջած ժելատինը: Օշարակը ժելատինի հետ խառնելով տաքացրեք, որպեսզի ժելատինն ամբողջությամբ լուծվի: Ավելացրեք խնձորի կամ խաղողի հյութը, մորու օշարակը և հովացրեք:
Ա. Ճշմարիտ խոնարհը նա՛ չէ, ով միայն խոսքով է իրեն անպիտան խոստովանում, բայց նույնն ուրիշից լսելով՝ վրդովվում, խոժոռվում ու բարկանում է: Այստեղից պարզ է, որ այդպիսին ավելի հպարտ է, քան խոնարհ, քանզի խոնարհը խոստովանությամբ կամենում է մարդկանցից գովեստներ ստանալ ու փառք որսալ: Դեռ ավելին՝ ստախոս ու կեղծավոր է, որովհետև լեզվի վրա մի՛ բան ունի, իսկ […]
Անցյալ տարվա ընթացքում Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, որոնցից 89-ը հայտնաբերվել են, այդ թվում՝ 16-ը մահացած, 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է այս օրգանի համար ամենաօգտակար մթերքները։
Բյուջեում փող չկա թոշակ բարձրացնելու, նպաստ բարձրացնելու, պետական համակարգում զբաղված տասնյակ-հազարավոր աշխատողների չնչին աշխատավարձերը բարձրացնելու, անգամ բյուջեով ստանձնած ծախսերը լիարժեք կատարելու համար, իսկ պետական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար միշտ գտնում են։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 18-ին բրիտանական Օքսֆորդշիրի Բլենհայմ պալատում, հայտնել է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ չորրորդ գագաթնաժողովին 2022 թվականին համայնքի ստեղծումից ի վեր կհավաքվեն ավելի քան 50 եվրոպացի առաջնորդներ:
Իլոն Մասկը ցանկանում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ):
Հուլիսի 16-ին՝ ժամը 20:13-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենենդեսը կաշառքի դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ դատախազներն ասում են, որ գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կառավարության պաշտոնյաների հետ կապեր է ունեցել:
Ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ի գիշերվա ժամը 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Շիրակի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 29-ամյա Աբրահամ Ա.-ին:
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՑԱՆՔԸ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՏԱՐԿ, ԿԵՂԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ. #ՈՒՂԻՂ
Պետական սահմանի մոտ հավաքված փախստականներին վտարելու մասին Ֆինլանդիայում ընդունված օրենքը ենթադրում է, որ վտարման մասին որոշումը սահմանապահները կներկայացնեն որքան հնարավոր է շուտ։ Ըստ այդմ՝ փախստականներին կհրամայեն վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են Ֆինլանդիա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պյայվի Կաասինենը։
Հարավային Կովկասում իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, և այս պահին խաղաքարտերը նրա օգտին են: Ադրբեջանը կգնա խաղաղության, բայց իր պայմաններով: 50-50 է՝ խաղաղություն կլինի, թե ոչ, բայց այս պահին ոչ ոքի պատերազմ պետք չէ Հարավային Կովկասում: Դիտարկելով այն, ինչ կատարվում է, ապա այո, կարող է խաղաղություն լինել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց […]
Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։