Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն առաջ մղելու մի քանի անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը նոր՝ բարձրաստիճան, կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ջո Բայդենի անունից, որը, թերևս, կդառնա վերջինն այս վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
«Հայաստան տարբեր նպատակներով մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին։
Ամիսներ շարունակվող դադարից հետո՝ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Մայիսի 23-ի երեկոյան անակնկալ կերպով մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Բելառուս։ Մինսկում նախատեսվում են Պուտինի բանակցությունները Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Պուտինի բելառուսական այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունն այդ մասին հայտնեց այցի օրը, ինչը քննարկումների առիթ տվեց, որ այցը հանկարծակի է կազմակերպվել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ կարգավորումը մնում է ԵԱՀԿ առաջնահերթությունը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն է, մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի է համապարփակ և տևական կարգավորման հասնելու համար»։
«Մեզ Թուրքիայի հետ միավորում է ոչ միայն դաշինքի հռչակագիրը, այլև բազմաթիվ այլ հարցեր։ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
« Չորս գյուղերի հարցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք բարձրացրեցինք։ Իրականում մենք երբեք չենք մոռացել այս գյուղերի մասին»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին՝ ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ չկա հանրային ընկալում, թե ինչ է բարձր տեխնոլոգիան և այն ինչ է տալիս երկրին։