Նշվում է, որ Թրամփն արդեն բազմիցս Բայդենին կոչ է արել բանավեճի ժամանակ հանդիպել իր հետ
Սամիր Նասրին ամենատաղանդավոր խաղացողների թվում է դասել բրազիլացի նախկին աստղերին։
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Oragir.news և Newday լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Տավուշում տեղի ունեցողը միայն Տավուշի խնդիրը չէ՝ ողջ հայության խնդիրն է, Հայաստանի լինելիության հարցն է։
«Հասարակության առաջին ցանկությունը պետք է լինի Նիկոլի հեռացումը՝ փողոցային պայքարով. սա բացառապես բոլորը պետք է ընկալեն։ Եթե չունեցանք փողոցային պայքար, չենք ունենա նաև արժանապատիվ ապագա։ Մենք տեսանք, թե 2018 թվականի իրենց տրոյական ձիու հաղթանակն ինչ եղավ, և զուր չէ, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլին անվանում է տիեզերական ստախոս, քանի որ նա խաբում է բոլորին՝ հասարակությանը, իր կուսակից ընկերներին»։
Երգիչ Արման Հովհաննիսյանն, անդրադառնալով Հաայաստանում ծավալվող զարգացումներինն, սոցցանցի իր էջում հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքերը և գրել. «Սրբազանն ասաց ամեն ինչ»:
Լիահույս եմ, որ սկիզբ առած ապակենտրոն պայքարն իր առաջնորդներով կարողանալու է շատ կարճ ժամանակում Հանրապետության ողջ տարածքը լցնել պայքարող քաղաքացիներով և, ի վերջո, ազատել Հայաստանը թշնամական կառավարումից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են սահմանազատման–սահմանագծման գործընթացի շուրջ ծավալվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու Հայաստանին ներկայացրած նոր պահանջները՝ Մոսկվա կատարած այցից հետո և այդ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նախորդած ու հաջորդած աղմկահարույց դեպքերը։
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մրգաշենում
Մայրաքաղաք Երևանի փողոցները, անցումները, սյուներն ու գովազդային վահանակները ողողված են քաղբանտարկյալների լուսանկարներով, գրաֆիտիներով, նրանց ազատության պահանջներով, քաղաքական հետապնդման մասին իրազեկող այլ տպագիր նյութերով:
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել էին բացել ճանապարհը, ապա ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարն այս տարի նոր շունչ է ստացել՝ սահմանելով ավելի բարձր նշաձող։
«Երբ սկսում ես պայքարել և ինքնապաշտպանվել, խաղացնում ես նաև այն ուժերին, որոնք որոշակի շահեր ունեն տարածաշրջանում։ Երբ դիմադրում ես, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը սկսում են մտածել, որ այս մարդիկ չեն ուզում զոհվել, ուզում են ապրել իրենց հողի վրա, սխալ է նրանց կոտորելն ու ցեղասպանելը, պետք է օգնել նրանց։ Դրսում տեսնում են, որ Հայաստանը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, մարդիկ ընդվզում են, փողոց են դուրս գալիս, եկեղեցին ընդդիմանում է, ուրեմն՝ մի բան սխալ է, և Փաշինյանը խաբել է»,- ամփոփեց Տիգրան Քոչարյանը:
Զրուցակիցները կարևորությամբ անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման ուղղությամբ ջանքերի ներդրմանը:
Կիրանցեցիներն ասում են` տեր չկանգնեցինք Արցախին, հերթը հասավ մեզ. Գառնիկ Դանիելյանն` Այգեհովիտում
«Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ:
Ելնելով երկրում ստեղծված օրհասական իրավիճակից և ընդունելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարերով ձևավորված ազգապահպան դերը, առաջարկում ենք բոլոր առողջ ուժերին և անհատներին իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝
Խոսելով ընդհանուր իր մարզավիճակից` Մերդինյանն առանձնացրեց, որ ցավեր ունի ուսի ու դաստակի հատվածում:
«Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է
Ռուսաստանի Պետական դումա է ներկայացվել միգրացիայի ոլորտում դաշնային պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման մասին օրինագիծ:
Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:
Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:
Այս իշխանությունը որդեգրել է պարբերաբար ծխաշղարշներ ստեղծելու քաղաքականություն։ Որոշակի շինծու գործընթացներ և թեմաներ գեներացնելով՝ հասարակությանը գոնե մտովի միավորվելու շանս էլ չեն տալիս։ Տավուշի մարզում տեղի ունեցողը սրանք ներկայացնում են՝ որպես «հինգերորդ շարասյան» պայքար իրենց որոշումների դեմ։ Ակնհայտորեն թրքամետ և ադրբեջանահաճո գործընթացներն այս իշխանությունն օգտագործում է ներքին խժդժությունների և պառակտման համար։
«Ադրբեջանցին կգա, առևտուր կանեք» ստորացուցիչ թեզը չի աշխատել և չի աշխատում ոչ մի երկրում, որտեղ սեփական շահերն այլ հարթություններում են դիտվում։ Նույն Brexit-ի հետևանքով անգլիացիք ավելի դժվար են առևտուր անում ԵՄ-ի հետ, սակայն դա չի խանգարում Մեծ Բրիտանիային՝ իրացնել սեփական քաղաքականությունը։ Եթե նման հարցերը միայն առևտրով լուծվեին, ապա նույն ԵՄ-ի ներսում նման խնդիրներ չէին լինի (Ֆլանդրիա, Կիպրոս, Բասկերի երկիր,Կատալոնիա և այլն)։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված են Արարատ Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:
Այսօր Ադրբեջանում 9-10-րդ դասարանների աշակերտների համար անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» դպրոցական օլիմպիադայի առաջին փուլը, որին, ըստ պաշտոնական աղբյուրների, մասնակցել են 10.000 աշակերտներ։