Հայաստանում Ադրբեջանի ծրագրերին խանգարում է ռուսական 102-րդ ռազմաբազան. Հայկ Նահապետյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական և անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԵԱՀԿ Մինսկի խմբից հետո չկա միջնորդ կողմ։ Խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, բայց բանակցություններում որպես պետություն՝ որևէ

միջնորդ չկա: Հարց է ծագում՝ ո՞վ է գրել, որտե՞ղ է գրվել այդ փաստաթուղթը։ Ես համոզված ասում եմ՝ այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիրը» գրվել է Բաքվում։ Այդ փաստաթղթի իրական մոդերատորը Բաքուն է։ 

  • Հայկական կողմը՝ գործող իշխանությունը, մոտիվացիա ունի՝ ձգձգելու այդ փաստաթղթի ստորագրումը։ Ադրբեջանը ևս շահագրգռված չէ այն ստորագրել, որովհետև նա ստանում է ավելին, քան կստանա այդ պայմանագրով։ 
  • Ինչո՞ւ Փաշինյանը և նրա թիմը չեն հրապարակում «Խաղաղության համաձայնագիր» կոչվածի տեքստը: Որովհետև, եթե հիմա հրապարակեն, Հայաստանում կարող է սկսվել լուրջ ներքաղաքական ցնցում։ Իսկ եթե հետո էլ պարզվի, որ այդ «Խաղաղության համաձայնագրով» առնվազն Հայաստանի 5 մարզերում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան ու կոմպակտ ապրեն հայերի հետ՝ ընդ որում, Ադրբեջանի ՆԳՆ, ԱԱԾ ծառայությունների ուղեկցությամբ, որպեսզի, ինչպես Ադրբեջանն է ասում՝ ապահովեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի այդ մարզերում և Երևանում։
  • Ես առավել քան համոզված եմ, որ արդեն պտտվում է անձանց ցուցակ, ում Ադրբեջանը համարում է հանցագործ, ու այս ցուցակը Փաշինյան Նիկոլի օգնությամբ փորձելու են շրջանառության մեջ մտցնել ու հարմար ժամանակ նաև սանկցիա կիրառել նշված ժամանակ։ Իսկ եթե դրա մասին կետ կա «Խաղաղության պայմանագրո՞ւմ»… Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Արցախի 3 նախագահները, ռազմաքաղաքական մյուս ղեկավարները, Ռուբեն Վարդանյանը կարող էին հայտնվել Բաքվի բանտում, բայց եղավ, չէ՞։ Հիմա ո՞վ կարող է երաշխավորել, որ չկա նման ցուցակ։

Կարդացեք նաև

  • Դերերի բաժանում է տրված․Ադրբեջանն առավելագույնս պրոռուսական է լինելու, Փաշինյանը՝ պրոարևմտյան։ Այս պայմաններում «Խաղաղության պայմանագիր» չի կարող ստորագրվել։ Ո՞ւմ է դա պետք… Հավաքական Արևմուտքին։ Այդ խաղը կոչվում է поддавки։ Նույն տեղից զանգ՝ Փաշինյանին և Ալիևին։ Այս խաղն ունի մոդերատոր՝ Մեծ Բրիտանիան։
  • Եթե Արևմուտքին պետք լիներ Փաշինյան Նիկոլին պատժել, Նիկոլը դրա առիթը պարբերաբար տալիս է։ Արևմուտքին պետք է, որ Փաշինյանը լինի այսպիսին, իսկ Ալիևը՝ այնպիսին, որ հանկարծ «Խաղաղության պայմանագիր» չստորագրվի։
  • Օդում կախված լուրեր կան, որ շուտով խորհրդարանական արտահերթ ընտրություններ են լինելու։ Ըստ ծրագրված պլանի՝ Փաշինյանը կհաղթի՝ առավելագույնս պրոարևմտյան ուժերի հետ դաշինք կազմած։ Այդ դաշինքի ծրագրում կլինեն ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, 102-րդ ռազմաբազան դուրս բերելու կետեր։ Ընտրվելուց հետո Փաշինյանը կիրականացնի այդ կետերը։
  • Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն էր իրականացնում 44-օրյա պատերազմի կառավարումը։ Պատերազմի կառավարումը միայն ռազմական ղեկավարումը չէ։ Պատահական չէ, որ նա ՄԻ-6-ի ղեկավար դարձավ պատերազմից 1.5 ամիս առաջ։ Հիշենք, որ պատերազմի ժամանակ օրենքով արգելվեց դրսի հայերի մասնակցությունը պատերազմին, ադրբեջանական որևէ գազամուղի որևէ հարված չեղավ։ Ռիչարդ Մուրի կինը թրքուհի է, ի դեպ։ 
  • Ռուսաստանում, բացի Պուտինից, նրա անունից կարող է խոսել միայն Դմիտրի Պեսկովը, ով թուրքագետ է։ Սա պատահակա՞ն է։ Կարծում եմ՝ ոչ։ 
  • Եթե վաղը հավաքական Արևմուտքին պետք լինի, որ տարածաշրջանը պայթի, կասկած չունենաք, որ կպայթի, այնպես, ինչպես պայթեցրեցին տարածաշրջանը ՀԱՄԱՍ-ի միջոցով։ Որ պահին պետք եղավ ՀԱՄԱՍ-ը դնել զոհասեղանին, այն դրվեց այդ զոհասեղանին։
  • Եթե Արևմուտքն անգամ մեզ օգնի, զինի, վերջին հաշվով մենք դրվելու ենք զոհասեղանին, ինչպես արվեց ՀԱՄԱՍ-ի պարագայում։ Այդպես եղավ նաև 1920թ., երբ Հայաստանից թողեցին 9700քկմ տարածք։
  • Եթե զինվորական տեսանկյունից նայենք, Ուկրաինայում թեման արդեն փակվել է։ Նոր թեմաներ են պետք։ Մեկը՝ Իսրայել-Պաղեստին, արդեն կա, մյուսը կարող է Հայաստանում լինել, երրորդը՝ Միջին Ասիայում։
  • Ադրբեջանն առավելագույնս փորձելու է Հայաստանից շատ բան վերցնել։ Իրենք սպասում են հարմար պահի։ Ռազմական առումով այդ բախման ժամանակ Ադրբեջանը կունենա լուրջ առավելություն։ Ակնհայտ է, որ մենք չենք հաղթի։ Ուրեմն ինչո՞ւ Ադրբեջանը չի հարձակվում, ի՞նչն է խանգարում… Խանգարում է Հայաստանում գտնվող Ռուսական 102-րդ ռազմաբազան։ Որ պահին ռազմաբազան դուրս եկավ այստեղից, Երասխի կողմից ադրբեջանական տանկերը մի ժամում կլինեն Երևանում։ Այ այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ բան է կապիտուլյացիոն պայմանագիր։ 

  • Փաշինյանը վախենում է բանտերում գտնվող քաղբանտարկյալներից։ Որ պահին ոստիկանական մահակի ազդեցությունը չեզոքացվեց, Փաշինյանի ինքնաթիռի շարժիչը ժամեր առաջ կմիացվի։ Ոստիկանական մահակի գործածության իրավունքը Փաշինյանին տվել է Արևմուտքը։
  • Գաղափարախոսություն ունեցող ազգային ծրագիր ունեցող կուսակցությունների ղեկավարները ժամ առաջ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այս արհավիրքը կանխելու համար։ Դրանում մեծ դեր կունենա նաև Եկեղեցին։ 4-5 անձ կա, որ պետք է կանգնեն իրար կողքի ու գործեն… Ժողովուրդը պատրաստ է: Հետո մեղքը թող ժողովրդի վրա չգցեն…

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս