Երեկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կազմել և հաստատել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցուցակը՝ Վահե Գրիգորյան, Վիգեն Քոչարյան, Նորա Կարապետյան կազմով:
«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ապազգային հայտարարություններ է անում Արարատի դեմ, զինանշանի դեմ, հիմնի դեմ, ուզում է Սահմանադրություն փոխել, նոր Սահմանադրություն պատրաստել, որպեսզի Ցեղասպանության ու Արցախի մասին այդ ռեֆերանսը հանեն»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական և անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Նախկին իշխանության օրոք ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ներկայում ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր հերթական հայտարարագիրը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրավիճակին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմն այդ պահի դրությամբ ունի 49 զոհ, որը, ցավոք, վերջնական չէ։ Երեկ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը հասել է 105-ի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում պաշտոնական կայքում, տեղեկացնում զոհերի, վիրավորների և անհետ կորած քաղաքացիների թիվը։ Օրվա տարբեր ժամերին հրապարակված տեղեկությունն ու մասնավորապես անհետ կորածների ցանկը համեմատելիս մի շարք հարցեր են ծագում: Նախ ներկայացնենք անհետ կորած քաղաքացիների տարբեր ժամերին հրապարակված ցանկերը: