Վերջիններս գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում»։
«Հիմա եկեք նայենք նաև այսօրվա՝ ռուս-ուկրաինական պատերազմին. դարձյալ թուրքական «Բայրաքթարներն» են օգտագործվում, ու այստեղ դրանց քանակն էական չէ. էականն այդ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելն է։ Դա մեզ անհրաժեշտ է, որովետև այն, ինչ հիմա կատարվում է ռուս-ուկրաինական դաշտում, վաղը կարող է կատարվել նաև մեզ հետ. պատերազմներից որևէ մեկս ապահովագրված չենք»:
Ղրղզստանի իշխանությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է Ստամբուլում 2007 թվականին հայտնի պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունը:
2021թ. փետրվարի 25-ին Փաշինյանը որոշում ստորագրեց ԶՈՒ բարեփոխումներով զբաղվող խումբ ստեղծելու մասին: Ինչո՞վ է զբաղվել այս մեկ տարվա ընթացքում այդ խումբը, ի՞նչ բարեփոխումների մեկնարկ է տվել, անհայտ է: Ի՞նչ ասել է՝ զինված ուժերի բարեփոխում և արդիականացում:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
Եվրոպայի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում արդեն պաշտոնապես ընդգրկված է «Լեռնային Ղարաբաղում մշակույթային ժառանգության ոչնչացումը» բանաձևը, որի քվեարկությունը տեղի կունենա մարտի 10-ին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու մասին» կարգում:
Ի լրումն դրանց, ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, հայտարարել են, որ կաջակցեն Ռուսաստանի նկատմամբ SWIFT համաշխարհային վճարային համակարգի օգտագործման արգելք սահմանելու մասին, ինչը կարող է դառնալ կիրառված ամենակոշտ միջոցներից։
ՀՀ գլխավոր դատախազությունը վստահեցնում է՝ քրեական գործով ձեռք բերված, հիմնավորված փաստական տվյալների, դրանց համադրության արդյունքում լուծվելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների, դրանից բխող հետախուզումների հարուցման, ինչպես նաև, բավարար հիմքերի ապահովման պայմաններում, արդեն իսկ քրեական հետապնդման ենթարկվող անձանց մեղադրանքները լրացնելու հարցը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար», – նշված էր հայտարարության մեջ:
«Այս ամենը ծրագրված է Արևմուտքի կողմից՝ աշխարհը կիսել երկու-երեք մասի։ Մենք պետք է զգոն լինենք, այսօր շատերը խոսում են քաղաքակիրթ աշխարհի մասին, բայց որտե՞ղ էր Եվրոպայի քաղաքակրթությունը, երբ մեր ազգը կործանվում էր, իսկ Եվրոպան աչքերն ու բերանը փակել էր։ Այս ամենը ծրագիր է, և նրանք այս ծրագիրն իրականացնում են, ավելին՝ 30 տարի է՝ անում են։ Եթե ունենայինք հզոր ղեկավարներ, ապա այսօր մենք պետք է ունենայինք նաև հզոր բանակ, որովհետև հայ մարդը կռվող, պայքարող է, բայց հային դարձրեցին ստրուկ։ Այսօրվա գործակալները, որոնք կան Հայաստանում, ծնունդ են առել նախկին իշխանությունների ժամանակ, նրանք ինչո՞ւ չեն նկատել, որտե՞ղ էր մեր ԱԱԾ-ն։ Այսօր բոլորը միասին քանդում են մեր չքնաղ երկիրը»,- հավելեց Ս. Գասպարյանը։
Հաղորդվում է նաև, որ մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ՝ սահմանապահները Ուկրաինայից Լեհաստան մուտք գործելու թույլտվություն են տվել 59,1 հազար մարդու։
Դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար ՊԱՐՏԱԴԻՐ Է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը գրել էր այն մասին, թե ովքեր են ներգրավված նորածինների վաճառքի ու ապօրինի որդեգրումների գործում, և այդ գործով ինչ նոր մանրամասներ է բացահայտել Քննչական կոմիտեն (ՔԿ):
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան ուժերին սահմանել ոչ թռիչքային գոտի:
Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Վասիլի Բոդնարը ուկրաինական տուրիստական կազմակերպություններին կոչ է արել այլևս չեն աշխատելու «Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության» (TÜRSAB) հետ: Պատճառը, ըստ ուկրաիանացի դիվանագետի, թուրքական կողմի «երկերասանի քաղաքականությունն է»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացահայտվել է օրեր առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը:
168.am-ն այսօր զրուցել է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով ՏԻՄ ընտրություններին մասնակցող, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ՝ նախ պարզելու, թե ինչպես է ընթանում քարոզարշավը։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է շաբաթվա վերջին:
Հիշեցնենք նաև ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլ․ փոստի հասցեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, որ հանրությանն ավելի հայտնի է կոկորդիլոսագետ մականվամբ, այսօր որոշում է կայացրել և աշխատանքից ազատել է համայնքում գործող թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել։ 168.am-ի նկարահանող խումբն այսօր ուղևորվել էր Վեդի՝ տեղում պարզելու խնդրի վերաբերյալ մանրամասները: Եղել ենք […]
168.am-ի հետ զրույցում այս մասին ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ռուսական կողմը բացարձակ հետաքրքրված չէ այս գործընթացում Թուրքիայի միջնորդության հեռանկարով և ակնհայտորեն անվտանգության երաշխավորի մասին պայմանավորվածությունը ուկրաինաթուրքական պայմանավորվածությունների տիրույթում է, որը գուցե ՌԴ-ն հաշվի է առել՝ որպես սպասելի զարգացում:
Նիստը կգումարվի՝ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նիստը կանցկացվի մարտի 9-ին ժամը 11:00-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
«Միևնույն ժամանակ հետսովետական տարածքում բազմավեկտորության քաղաքականություն վարում են գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, և դա դառնում է վնասակար, քանի որ, երբ կա Ռուսաստան-Արևմուտք կոշտ դիմակայություն, ապա պետք է ընտրել պետության առաջնահերթությունները: Հայաստանը ցանկանում է լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, բայց այս իրավիճակում գոնե չեզոքությունն ավելի լավ է, քան հակառակորդը, Հայաստանի համար դա լավագույնն է:
«Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022): Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը թեև շեշտում է, որ այս իրավիճակին օբյեկտիվ գնահատական կարող է տալ միայն Կենտրոնական բանկը, այդուհանդերձ, առանձնացնում է մի քանի հիմնական վարկածներ՝ դրանք պայմանավորելով աշխարհաքաղաքական իրավիճակով, ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ ճակատ հանդիսացող տնտեսական սանկցիաների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությամբ:
ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ): Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ: