
Արա Զոհրաբյանը և մի շարք այլ քաղաքացիներ ձերբակալվել են․ ՓՊ աշխատակից

Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացիներ ձերբակալվել են, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաստաբանների պալատի աշխատակից Աստղիկ Գևորգյանը․ «Ոստիկանները, Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքի ժամանակ ապօրինի կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանին, և մի շարք այլ քաղաքացիների:
Վերջիններս գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում»։