«Նեմրա» ռոք խումբը յուրահատուկ մոտեցմամբ է մեկնաբանել «Առնեմ ելնեմ« երգը:
Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն վերջնական արդյունքն անմիջապես չի ստացվի, կա ծանր հետևողական աշխատանք անելու, ասել է Սլուցկին։
Մարտի 6-ին, ժամը 21.35-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի մի շենքից «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու:
«Ադրբեջանին շատ բան ունեն հասկացնելու: Պատահական չէ, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Իլհամ Ալիևին կանչել էին Մոսկվա, այնտեղ ստորագրվեց հռչակագիր, որի ժամանակ Պուտինը իբր Ուկրաինայի կապակցությամբ որոշակի բաներ հասկացրեց Բաքվին, մասնավորապես նշելով, որ Ուկրաինան հատուկ դեպք է, քանի որ այլ պետության ազդեցության տակ է ընկել: Դրանով ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրեց, որ նույնը կարող է կրկնվել իր հետ, եթե ինքն ընկնի այլ պետությունների ազդեցության տակ: Նկատի ունի Թուրքիային, Բրիտանիային»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ժամանակին մեկ այլ լավ համալսարան էլ ունեինք՝ «Գիտելիք» համալսարանը, ուղղակի խնդիրն այն է, որ Վայոց ձորը ՀՀ փոքր մարզն է, կարծեմ, աշակերտների թիվը 6000 է ու, բնականաբար, այդ դեպքում շատ դժվար է լինում ապահովել ուսանողների բավարար թվաքանակ: Իսկ համալսարանների և կրթության համար դա կարևոր է, չեն կարող լինել 200 հոգանոց համալսարաններ:
Հավանաբար բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը:
Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»։
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման ենթարկեցին երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:
2008 թվականից սկսած նման գին չի արձանագրվել շուկայում։
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։
Ինչպես պարտության, այնպես էլ հաղթանակի համար ազգերը պարտավոր են վարել համարժեք կենսաոճ, և, եթե նայենք մեր վարած կենսաոճին, կարձանագրենք հետևյալը՝ վարել ենք ոչ թե հաղթողի, այլ՝ պարտվողի կենսաոճ, ինչին էլ գումարվել է նաև մեր ազգի՝ դասեր չքաղելու հատկությունը, իսկ նա, ով պարտությունից դասեր չի քաղում, նորից է պարտվելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես բնութագրեց պարտվողի կենսաոճը Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։
Իշխանության՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը բանակի հանդեպ
Նշվում է, որ նրա կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:
Քննչական կոմիտեն ձեռնարկել է քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։
Ռուս-ուկրաինական պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխությունների ֆոնին սկսում է «եռալ» տարածաշրջանային «կաթսան»: Ռազմական լուրջ լարվածության բռնկման միտումներ են ի հայտ գալիս:
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերը ազատագրել են 12 բնակավայր։
Տիկին Դոնարան 30 տարի այս շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, պատերազմի օրերին էլ էր շուկայում ՝ ժենգյալով հաց էր թխում ու անվճար բաժանում զինծառայողներին այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին չէր սկսել ավելի մեծ ինտենսիվությամբ հրետակոծել Ստեփանակերտը։
Բուդապեշտը պատրաստ չէ աջակցել Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին՝ էներգետիկ ոլորտում։
«Հարավային Կովկասում առանձին մեծ ռազմական բախման հավանականությունը քիչ եմ համարում, շատ ավելի վտանգավոր է այն, որ փլուզվում են բոլորի կողմից ընդունված բանակցային ձևաչափերը, աշխարհը տարերային ու անվերահսկելի փուլ է թևակոխում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին զուգահեռ իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում:
Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։
Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հացահատիկի պաշարների մասին տվյալները համարել է գաղտնի և հրապարակման ոչ ենթակա՝ չպատասխանելով հարցին՝ արդյոք հացահատիկի ներկրման առումով ռիսկեր կա՞ն Հայաստանի համար, և հնարավո՞ր է` հացի գնաճ լինի։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ինչպես իր նախորդը, իր պաշտոնավարման առաջին այցը կատարեց Արցախ, տարբեր հանդիպումներ ունեցավ Արցախի Հանրապետությունում, եղան հաղորդագրություններ:
Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:
Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ տնտեսական ռիսկեր է առաջ բերել տարբեր երկրներում, այդ թվում՝ պարենային անվտանգության առումով: Հայաստանի վրա այս հակամարտության տնտեսական հետևանքներն արդեն իսկ նկատելի են՝ գնաճային սպասումներ, ռուբլու արժեզրկման հետևանքով արժեզրկվող դրամ և տրանսֆերտների հնարավոր կրճատում, պարենային անվտանգության հարցեր: