Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Օտարերկրյա ԶԼՄ-ներին պատկանող մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանց նախագծերը, ՌԴ-ում արգելափակել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյքեր տարածելու պատճառով: Այդ մասին մարտի 4-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում:
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Երանոս եւ Վարդաձոր գյուղերում մարտի 4-ի առավոտյան գրանցված ավերիչ ուժի քամին հիմնովին տապալել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված խաչերը։
Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։
Առավել տարածված 4 ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 80%: Ոչ վարակիչ հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում, ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից:
ն որ Ուկրաինայում իշխում են ուկրաինական ֆաշիստները, ժառանգները նրանց, ովքեր երկրորդ աշխարհամարտին Հիտլերի կողմից էին կռվում Սովետական Միության դեմ և փոքրամասնություններին ցեղասպանության ենթարակում, սոսկ ռուսական պրոպագանդա չի, իրականություն է։
Եվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։
Մարտի 4-ին, ժամը 07:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Միջազգային հարաբերություններում տիրող իրավիճակը շատ մտահոգում է բոլորիս։ Առաջին անգամը չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում և լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ ավարտվում է՝ իր տեղը զիջելով նոր հեռանկարներին։ Ուստի այսօր մեր պարտքն է լինել հնարավորինս միասնական, հանգստություն պահպանել, շարունակել հետագա զարգացման ուղին։
Ուկրաինայում հատուկ գործողությունների առաջադրանքները կկատարվեն ամբողջ ծավալով։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
S7 Airlines ավիաընկերությունը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր չվերթները: Այդ մասին ասվում է նրա հաղորդագրության մեջ:
ՔՊ-ն դեմ քվեարկեց զինվորականի վարձավճարի փոխհատուցումը հեշտացնող Թագուհի Թովմասյանի հեղինակած նախագծին:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները զորակոչիկին բանակից ազատող Հայկ Սարգսյանի նախագծին ձեռնպահ քվեարկեցին։
44-օրյա պատերազմի ընթացքում վարձկանների տեղափոխման հարցն ինչպե՞ս ենք հասցնեու միջազգային ատյաններին. Գևորգյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալին:
Ահաբեկչության նպատակով այլ երկիր մեկնելն ու ֆինանսավորում ստանալը կքրեականացվի. ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյան
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում թշնամին մի քանի օր է՝ դադարեցրել է իր պրովոկացիաները, նրանց հետ ռուսական կողմից տարվող բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց արդյունքների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Այս մասին 168.am-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավանություն է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության հարցին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու գաղափարին։
ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտնում են ԱԺ կայքից.
Ուկրաինայում այսօրվա պատերազմը համարում եմ 44-օրյա պատերազմի արդյունքների ուղիղ հետևանք. Կարեն Վրթանեսյան։
Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։ Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Ուկրաինական Մելիտոպոլում ռուսական զորքերը շրջապատել են հեռուստաաշտարակը։ Այժմ այն գտնվում է նրանց վերահսկողության տակ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԵԱՀԿ-ի նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն ողջունել է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում։ Նախօրյակին բելառուսական Բելովեժի թավուտում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը:
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հանդես է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին եւ հայտնել, որ երկիրը կավելացնի պաշտպանության ծախսերը: Այդ մասին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտարարել է մարտի 4-ին՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն սկսվելուց առաջ:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-ից 11-ը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ: