Արքայազն Հարրիին մեղադրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ին վիրավորելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան բազում հայորդիներ։ Նրանցից է հետախույզ-հրամանատար Հաբեթ Պետրոսյանը։
Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։
Անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այն հայտարարությանը, թե՝ հետո՞ ինչ, որ Ադրբեջանը կրակում է, իրենք չեն շեղվում իրենց ճանապարհից, Աղաբաբյանը հետևյալն ասաց. «Դա նշանակում է, որ՝ կարող եք էլի կրակել, մեզ համար դա խնդիր չէ, ինչքան կուզեք՝ կրակեք, կուզեք՝ սպանեք մեր զինծառայողին կամ խաղաղ բնակչին, մի թողեք, որ գյուղատնտեսական աշխատանքներ անենք, կրակեք, դուք ազատ եք, կանաչ լույս ենք տվել ձեզ: Դա հենց այդ է նշանակում, ուրիշ ոչ մի բան»:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2020 թվականից գործող մաքսային հսկիչ գներն անհասկանալի պատճառներով փոփոխությունների է ենթարկել մաքսային մարմինը:
Մարտի 7-ին Վաղարշապատի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա որոշում է կայացվել Արշալույս համայնքի տներից մեկում զննություն կատարել:
«Գերիների խնդիրը լուրջ է, դեռևս առկախված է, բայց խնդրին չեն անդրադառնում, որովհետև մինչև այսօր գերիների վերադարձի խնդիրը պայմանավորված է եղել մի քանի կոմպոնենտով: Առաջին՝ գերիներ՝ քարտեզների դիմաց, այսինքն՝ ականապատված տարածքների քարտեզները ամբողջությամբ տրվել են Ադրբեջանին, դրա դիմաց վերադարձվել են գերիներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Արցախում հումանիտար աղետ է… Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը ( ամենայն հավանականությամբ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է:
Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Ազգային հավաքականի վերջին տարիների առաջատարը նշել է, որ Գերմանիայի հետ խաղից հետո է կայացրել այս որոշումը։
Եթե համարենք, որ այս իշխանությունն անփորձ ու անգրագետ է, կարող է նրա արած հայտարարությունների կապակցությամբ տարակուսանք առաջանալ, բայց եթե հարցին մոտենանք այն վստահությամբ, որ սա դրսից բերված իշխանություն է և գործում է բացառապես ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, ամեն ինչ տեղն է ընկնում։
Մաքսիմ Գալկինը բախվեց հասարակական կոշտ արձագանքին այն բանի հետ, որ հուզականորեն արձագանքեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ Շոումենի կողմից իր անձնական միկրոբլոգում տեղադրած սև քառակուսին կարող է լավագույնս չազդել նրա երբեմնի փայլուն կարիերայի վրա, գրում է «Экспресс газета»-ն՝ հավելելով, որ հեռուստահաղորդավարը լքել է երկիրը կնոջ եւ երեխաների հետ։
Իսկ ինչ մնում է ձեր եվրոարևմտյան լիբերաստ գաղափարին որ այս պահին Հայաստանի գլխին թուրքական սպառնալիք չկա ապա չարեչար սխալվում էք (մեջբերում Մուստաֆա Քեմալի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից. «Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն – այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն: Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում։
Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութում 30 տարիների ընթացքում ստեղծած տունը կորցրած 64-ամյա Էլյա Ասադյանն այսօր վարձով բնակվում է Երևանում՝ ամուսնու և երեք տղաների հետ։
Մարտի 8-ին, ժամը 04.15-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին:
Վրաստանում մարտի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1243 նոր դեպք:
Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի կարծիքով՝ Արցախում թշնամու ակտիվությունը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ թշնամին մտածում է, թե ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, ինքն էլ կարող է Արցախում ավելին ստանալ։
2021թ. հոկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն խոշոր չափերով՝ 1.000.000 դրամ կաշառք ստանալու պահին բերման է ենթարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետին, 2 օպերլիազորներին ու ևս մի քանի անձի: Օպերլիազորներից մեկի մոտ հայտնաբերվել է գումարը՝ ծրարի մեջ դրված:
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել:
Բրիտանացի երաժիշտ, «Pink Floyd» նախկին անդամներից մեկը՝ Դեվիդ Գիլմուրը, ասել է, որ խմբի ստեղծագործությունները և 1987-ից ի վեր իր մենահամերգները կհեռացվեն Ռուսաստանի և Բելառուսի թվային հարթակներից։
Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է հրապարակումները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, սակայն պարզվում է՝ այս գումարը բավարար չէ ծառայության գործունեությունը, մեքենաների սպասարկումը լիարժեք ապահովելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայության մեքենաների սպասարկման համար հերթական անգամ լրացուցիչ գումար հատկացնել։
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում:
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցին կրկին աշխատում և արարում է, որպեսզի մեջքն արագ ուղղի։ Դժվարությունները շատ են, բայց չեն հուսահատվում, լավատես են։ Պատերազմի հետևանքով թշնամին բազմաթիվ հայկական բնակավայրեր է օկուպացրել, հազարավոր ընտանիքներ անօթևան են մնացել։ Նրանց մի մասն այսօր Երևանում է ժամանակավոր կացարան գտել, մյուս մասն էլ՝ Ստեփանակերտում և Արցախի հայկական […]
Մարինա Նուշիկյանի «NISSI» զարդերի բրենդի հիմքում մեծ հավատքն ու երախտագիտությունն է առ Աստված: Դրանք խորհրդանշական են և կրում են քրիստոնեական գաղափարախոսությունը: Հասմիկ Մուրադյանի «ТОN VISAGE» էսթետիկ կենտրոնը ևս վերածննդի ու քրիստոնեական հավատքի գաղափարի կրողն է:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում: Այսինքն ո՞նց չաներ, տերերն ասել են, իրենք էլ որպես տարածաշրջանային մատուցող` կատարել են:
Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը երաշխավորում են լռության ռեժիմի պահպանումը՝ Մարիուպոլից քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանելու և քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։