Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը՝ կապված Արցախում ստեղծված իրադրության հետ։
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 139 հազար 971-ի, վերջին 24 ժամում մահացել է 54 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական Մոսկվան սրանով «ապտակ» հասցրեց Ադրբեջանին եւ «սառը ցնցուղ» ՝Հայաստանում հակառուսականություն տարածող նիկոլամերձ ու նատօապաշտ ուժերին։
«Մինչև մենք չհամախմբվենք, ոչ մի լավ բան չի լինելու. եթե դա թվում է՝ ինչ-որ վերացական գաղափար է, այդպես չէ»,- Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն այսպես արձագանքեց Արցախում վերջին լարվածության մասին մեր հարցադրումներին:
Թշնամու կողմից թե‘ ՀՀ, թե‘ Արցախի նկատմամբ ռազմավարական նշանակության դիրքերի պարբերական առումն ու կահավորումը համոզված եմ այսօրվա խնդիր լուծելու համար չէ, թշնամին պատրաստվում է 2025թ նոյեմբերի 10-ին:
«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտության և վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավար Կոստին Ռայուն ուսումնասիրել է Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսական ծրագրերից պաշտպանվելու հնարավորությունները՝ հիշեցնելով, որ, ըստ 2021-ին լրագրողների և իրավապաշտպանների իրականացրած հետաքննությունների, Pegasus-ի զոհ են դարձել ավելի քան 30 000 պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, իրավաբաններ և ակտիվիստներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 14 համաշխարհային առաջնորդներ և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ: […]
Թուրքիայում հետազոտություն է իրականացվել երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ։ Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ մարտին պարենային ապրանքների գնաճը Թուրքիայում կազմել է 17․3 տոկոս։ Իսկ 2022թ․ առաջին եռամսյակային գնաճը հասել է 33.9 տոկոսի, տարեկան գնաճն էլ հաշվարկվել է 118․8 տոկոս։
«Եթե Արցախում կարողանանք ապահովել կայուն, անխափան, կանխատեսելի, թափանցիկ զբոսաշրջություն, և՛ տնտեսական, և՛ հումանիտար, և՛ մշակութային ժառանգության պահպանության հարցերի լուծմանը կնպաստենք: Որքանով էլ շատերը փորձեն աշխարհին այլ կերպ ներկայացնել, փորձեն բնաջնջել, չի հաջողվելու, որովհետև այնտեղ լինելու է զբոսաշրջություն: Նաև՝ քաղաքական լուրջ խնդիր կլուծվի՝ մենք այնտեղ ունենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտ. Արցախում զբոսաշրջությունը խաղաղապահ ուժերի գործունեության հայելին է»։
Տեսնելով վարչապետուհու հանդիպումը պատերազմում զոհված տղաների հարազատների հետ, հիշեցի 1997թ․ տեղի ունեցած երկու դեպքեր։ Նորքի զանգվածի ոստիկանության բաժնում ոստիկանները ծեծելով սպանել էին մի երիտասարդի։
Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղաններին աղաման դնելը: Ավելին, առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, տնտեսվարողը կտուգանվի 30.000 դրամով:
Մարտի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել»։ Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։
Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։
Հայաստանի կրթական քաղաքականության վեկտորը փոխվում է։ Խոսքը հատկապես վերաբերում է հանրակրթության ոլորտին։ Նախարարությունը բացահայտ հայտարարում է, որ հանրակրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։
Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման և Սևան համայնքի կազմում ընդգրկվելու դեմ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։
«Սա պատմական հզոր գործ է, ազգի գործ է, որը պետք է ամենալավը լինի»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին՝ հայտարարել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ հայ ազգը հանճարեղ մարդիկ ունի. արձանի կառուցումը պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։
Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Այսքանից հետո, ո՞ւմից ենք ինչ պահանջում։ Վստա՞հ եք, որ պահանջի սուբյեկներին ճիշտ ենք ընտրել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր դարձյալ հիշել է Սարսանգի ջրամբարի մասին՝ երգելով «ջրային տեռորի մասին» իր հին երգը: Հիշեցնենք, որ 2016-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմ էր քվեարկել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանամետ զեկույցի բանաձևի ընդունմանը: Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցի բանաձևի օգտին […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:
Վերջերս Աննա Հակոբյանը, որ 44-օրյա պատերազմի աղետալի կորուստներից հետո տևական ժամանակ հրապարակային միջոցառումների խուսափում էր մասնակցել, հասարակության աչքին երևալ, սկսել է կրկին ակտիվանալ:
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 19-ամյա մի բնակիչ 2019 թվականի աշնանը նույն փողոցի մի տնից գողացել է կենցաղային իրեր:
Եվ հիմա Հայաստանը պատերազմի մեջ, թշնամու երախում չունի Զինված ուժերի գլխավոր շտաբի պատշաճ կառավարում ու չկա շտաբի պետ:
Արցախում ստեղծված իրավիճակում մեղք ունեն նախևառաջ՝ իշխանությունը, հետո՝ ընդդիմությունը, և ապա միայն օտարը՝ ռուս խաղաղապահները։ Ընդդիմության խնդիրը կառավարելը չէ, այլ բացերը տեսնելն ու քննադատելն է, այս իմաստով՝ իրավիճակի սրման և զոհերի պատասխանատուն օրվա իշխանությունն է, և նրան չի կարելի ներել իր խորամանկությունները։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքների։
Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:
«Պայմանական ասած՝ հրադադարի հաստատումից ի վեր, ես եկեղեցում ամենօրյա ծառայության եմ, առավոտից երեկո, գրեթե 12 ժամ այստեղ եմ լինում։ Այս ընթացքում ինձ մոտ եկել են հազարավոր մարդիկ տարբեր խնդիրներով։ Անշուշտ, կապը եկեղեցու հետ այժմ ավելի մեծ է։ Ցավոք, որոշ պարագաներում դա պայմանավորված է ողբերգական հանգամանքներով՝ հարազատ կորցրած մարդիկ կան, անհայտ կորածների հարազատներ կան։ Միանշանակ, կապը եկեղեցու հետ ավելի է մեծացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քահանան։
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 4275 մարդ է ընդունվել հիվանդանոցներ։ Մեկ օրում մահացել է 395 մարդ։