Արցախյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան ազգի բազմաթիվ նվիրյալներ։
Հասկանում եք թե ի՞նչ է նշանակում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը», եթե չեք հասկանում ասեմ, նշանակում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից փորձում են հանել, իսկ դա նշանակում է, որ Արցախը հանձնում են:
Վրաստանի ավելի քան 500 հազար քաղաքացիներ 1,5 միլիոնից ավելի ուղեւորություններ են կատարել Եվրամիության երկրներ՝ ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի գոյության հինգ տարվա ընթարքում: Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 28-ին հայտնել է կառավարության նիստում։
Նախագծեր, որոնք մնացել են բարձրակարգ պրեմիերաների ստվերում։ 35. Корпорация Алекса/Alex, Inc. Ալեքս Շումանը (Զաք Բրաֆ) հաջողակ ռադիոհաղորդավար է: Տանը նա իրեն լավ է զգում՝ ունի սիրող կին և երկու երեխա։ Բայց հերոսը հասկանում է, որ չի անում այն, ինչի մասին երազել է, և որոշում է հեռանալ ռադիոհաղորդման սահմանափակ ձևաչափից և սկսել ձայնագրել իր փոդքասթը։ Նա […]
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին շտապօգնության խումբը «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Վահագն Հարությունյանին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոց են արձակել Արտաշատի դրամատիկական թատրոնի մոտ։ Վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:
«Սա նշանակում է, որ միշտ մտավորականները եղել են քաղաքական ակտիվիստներ, ի՞նչն է ձեզ խանգարում խոսել այսօր, երբ մենք վերջերս ունեցանք մի քիչ ավելի փոքր ցեղասպանություն, որովհետև 2020թ. պատերազմին 5000-ից ավելի տղաներ զոհվեցին: Այսինքն՝ երբ ասում եք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա պատճառ չի կարող լինել, երբ խոսքը հայրենիքի մասին է: Ի՞նչն էր պատճառը, որ նախկինում մասնակցում էիք 150 դրամների, էլեկտրիկ Երևան և մյուս ակցիաներին, բայց երբ խոսքը հայրենիքի մասին է, երբ հիմա պետք է խոսել, լուռ եք»:
Ներքին գործերի հարցերով եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը մամուլի ասուլիսում հայտնել է, որ Եվրամիությունն Ուկրաինայից ընդունել է 3,8 մլն փախստական: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատկերացնո՞ւմ եք, անցած տարի 80 դրամով ենք հանձնել խաղողը, ու այլ գյուղում: Լրիվ խայտառակություն էր: Կեսը խաղողը տարավ Արարատ գյուղ՝ նախկին Դավալու, մի քանիսը՝ Պռոշյան և այլն: Պայմանագիր էինք կապել ընկերություններից մեկի հետ, որը հետո չեղյալ համարեցին: Հետո էլ ասում են՝ խաղողագործությամբ զբաղվեք, ո՞նց զբաղվենք: Հուսանք՝ այս տարի նախորդ տարիների պատկերը չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեցին Տափերականի բնակիչներից մի քանիսը:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Թվով 45 ռուսաստանցի դիվանագետ հեռացել է Լեհաստանից, որոնք վտարվել են լեհական կողմի պնդմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւը:
ՔՊ որոշ պատգամավորներ, որոնք 30 տարի «ծանր կտտանքների ենթարկելով իրենց մի կերպ դիմացել են իրենց շուրջ բոլորը տիրող բանակի թալանին» ստանձնել են «խաղաղության դարաշրջան» կոչված «պետական քաղաքականության» առաջատար և առաջադեմ լոբբիստների դերակատարությունը: Ստանձնել են լավ են արել, իրենց գործը լավ հաշվելն ու հաշվարկելն է:
Թե որոնք են մեր երեկվա հաղթանակների և այսօրվա պարտությունների պատճառները, փորձեք պատասխանը գտնել ինքներդ…
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում ռուս ռազմագերիների ոտքերին կրակում էին։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների հենակետերից մեկում։
Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ընթացքում իրավական գրագիտության հերթական փայլատակմամբ կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ում մասին ժամանակին ասում էին, որ բարձրակարգ մասնագետ է:
Գուտերեշը հույս է հայտնել, որ կողմերը կցուցաբերեն բարի կամք հումանիտար զինադադարի հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Գլխավոր քարտուղարը նշել է, որ չի հավատում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը միջուկային զենքի կիրառմամբ բախման վերածվելու հնարավորությանը:
Նախարարությունը հավելել է, որ պարեկություն է իրականացվել նաև չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։
Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը:
Գազամատակարարումը վերականգնելու հարցի շուրջ ոչ ոք ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի, Ղարիբջանյան փողոցների, Կողբի փողոցի և 1, 2 նրբանցքների, Արտաշիսյան փող. 1-15, Շևչենկոյի փող. 7-27, Չեխովի փող. 6-10/1, Մայիսի 9 փող. 49, 51, 51/1 համարների ջրամատակարարումը:
Այս մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Արցախում, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարված է. Փարուխ գյուղում չկան ադրբեջանցիներ. նրանք գտնվում են Քարագլխի մի հատվածում և շրջափակման մեջ են, ուստի հիմա Ադրբեջանը պետք է մտածի, թե ինչպես իր զորքը դուրս բերի մեր տարածքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նախագահ Զելենսկին:
Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ 30 տարի թալանել են, թող զենք առնեին ու պաշտպանեին Արցախը: Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին:
Ֆրանսիայի էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի (CRE) նախագահ Ժան Ֆրանսուա Կարենկոն ֆրանսիացիներին հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան եւ գազը հաջորդ ձմռանը մատակարարումների հետ կապված խափանումների ռիսկի առնչությամբ, ասել է Կարենկոն Echos հրատարակությանը տված հարցազրույցում:
Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։
Պատերազմից հետո անցել է 1.5 տարի, և երբեմն մասնագիտական շրջանակները քննարկում են չկայացած օպերացիաների և չկիրառված հարվածների հնարավոր ազդեցությունը պատերազմի ելքի վրա:
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է: