Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ազգային ժողովը մարտի 9-ին կգումարի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Նիստը կգումարվի՝ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նիստը կանցկացվի մարտի 9-ին ժամը 11:00-ին:
Օրակարգում ընդգրկված է օրենսդրական երկու նախաձեռնություն՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքների նախագծերը: