Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, արձագանքել է սիրելիի նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի վիրտուալ հարձակումներին, գրում է Daily Mail-ը:
2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից:
Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, համագործակցելով երգչուհի Անի Խառատյանի հետ, երաժշտասերներին է ներկայացրել «Քարին տակ» երգի տեսահոլովակը:
Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության ամենաուժեղ բռնկումն է դիտվում համավարակից ի վեր: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է Associated Press գործակալությունը: Չինաստանի իշխանությունները երկուշաբթի օրը հաղորդել են երկրի տասնյակ քաղաքներում կորոնավիրուսով հիվանդացության 1337 նոր դեպքերի մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:
«Հայաստանի իշխանությունները դեռ պատերազմից առաջ, որքան հնարավոր է՝ ցինիկաբար հայտարարեցին, որ Արցախն իրենց չի ընտրել, իրենք Արցախի խնդիրների հետ կապված որևէ բանակցության մասնակցելու իրավունք չունեն: Դրանով նրանք արձակեցին թշնամու ձեռքերը՝ Արցախի հետ վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ օգտագործելու պահանջը Մոսկվայում կչեղարկվի երեքշաբթի օրվանից՝ մարտի 15-ից:
Ու հավատացեք էդմոնի նշանակումը, դրոշի ետևում երեխայի թաքնվելը և իրեն այրի ներկայացնող ՔՊ-ի տղամարդ թեկնածուն ամենավերջին բաներն են, ինչի մասին մենք պետք է որ մտածեինք։
ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Այս մասին «Twitter»-ում հայտնել է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։
Հնդկաստանը եւ Ռուսաստանը ուսումնասիրում են ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուբլով եւ ռուփիով հաշվարկների անցնելու հնարավորությունը: Այդ մասին գրում է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ պաշտոնյաների:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 14-ին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացրած պահանջների մասին, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց՝ իրադարձությունների շղթան իրեն հիշեցնում է 1917 թվականը, երբ ռուսական հեղափոխության պատճառով ռուսական զորքը հեռանում էր Կովկասից, ինչի հետևանքով առանց ռազմական ներուժի մնացած Հայաստանը խաղաղություն էր մուրում։
Հայաստանի թուրքացման և Արցախի հայաթափման ծրագիրը, որը նախաձեռնվել է Հայաստանի թշնամիների կողմից և իրականացվում է Հայաստանի ներկա իշխանությունների ձեռքով, կարող ենք կասեցնել միայն համատեղ ուժերով:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում էր Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օրվա հետ Ռուսաստանն ավելի է հեռանում է համաշխարհային հանրությունից:
Պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանը կշարունակի մնալ կալանավորված։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, դատաքննության նախապատրաստման փուլում քննել է ամբաստանյալի խափանման միջոցի հարցը և որոշում է կայացրել՝ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին։
Սլովակիան հայտնում է երեք ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Այս մասին հայտնել է Սլովակիայի ԱԳ նախարարությունը:
Մարտի 7-ին civilnet.am-ը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։
Ոչ մի երկիր այդքան թանկ գին չի վճարել եվրոպական հանրությանը պատկանելու համար, որքան Ուկրաինան:
Սակայն քանի որ Հայաստանի պետականությունը զավթված է կոլաբորացիոնիստ իշխանական խմբավորման կողմից, բողոքի փոխարեն կլինի ժպտադեմ հանդիպում թուրքական կողմի հետ և «խաղաղության դարաշրջան» անհեթեթ օրակարգի ինքնամոռաց գովազդ։
Թուրք վերլուծաբան Մուսթաֆա Քարաալիօղլուն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հեռանկարին վերաբերող իր հոդվածում նշել է, որ քանի դեռ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շարունակվում է, անորոշությունն աճում է թե՛ պատերազմի նպատակակետի և թե՛ մասշտաբների առումով:
Ֆորմալ առումով աշխատանքային այս թուղթն ունի միջազգային իրավունքի տերմինաբանական ընդունելի ու աքսիոմատիկ փաթեթավորում, բայց, ըստ էության, չի բխում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերից:
Ուկրաինայում ավելի քան 5 միլոն մարդ հարկադրված է եղել լքելու իր տունը հակամարտության հետեւանքով: Մարտի 14-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ:
«Տեսնում ենք նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև քաղաքական ու դիվանագիտական մակարդակով «հարաբերությունների կարգավորման» ինչ-որ փակ գործընթացներ են տեղի ունենում, դրանց ընթացքից էլ է շատ բան կախված՝ սահմանային լարումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի առցանց ձևաչափով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են: