ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար:
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայեր ջան. Իսկապե՞ս մտածում եք, որ ձեր չոր ու անհավատ, կիսագրագետ պրագմատիզմով կարողանալո՞ւ եք այս խելահեղ աշխարհում ինքնություն պահպանել։ Էլ չեմ ասում հայրենիք։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար:
Սյունիքի մարզի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնը թողնելուց հետո առաջարկվել է զբաղեցնել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
«Գազպրոմ»-ը տարանցման համար գազն Ուկրաինայի տարածքով մատակարարում է նախատեսված ռեժիմով՝ սպառողների հայտերին համապատասխան՝ մարտի 4-ին 109,5 միլիոն խորանարդ մետր: Այդ մասին հաղորդել է ընկերությունը:
Պարո՛ն Սարգսյան, ո՞ւմ եք ներկայացնում.ՊՆ-ի՞ն, որը նախագծին կողմ է, թե՞ Կառավարությանը, որը դեմ է:
Մեղրիում վարձավճարները բարձր են. զինվորականները չեն կարողանում այդ հարցերը լուծել. Սեյրան Օհանյան:
Եթե բոլորով նույն բանն եք ասում, դա չի նշանակում՝ ճիշտ եք ասում. Թագուհի Թովմասյանը՝ իշխանությանը։
Եթե զինծառայողն իր գրպանից է վճարում տան վարձը. նրա եկամուտը մինչև 90 հազար դրամով կարող է նվազել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
Էդուարդ Աղաջանյանը զարմացած է՝ իսկ ինչո՞ւ է ընդդիմության նախագիծը քննարկվում ԱԺ լիագումար նիստում
Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը: Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։
Թանկացումները և գործող իշխանությունը իր փնթի ու անտաղանդ աշխատանքի պատճառով խժռում են ժողովրդին, իսկ ժողովուրդը դեռ լսում ու հավատում է պոպուլիզմի և ստերի մեծն վարպետ Նիկոլին:
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Զինվորին դատում եք առանց պայմանագի վարձով ապրելու համար. եթե տան սեփականատերը ՀՀ-ում չէ,ինչպե՞ս կնքի։
Միթե՞ զինվորականը չի՞ կարող զանգել իրավապահներին ու ասել՝ իրեն բնակարան տվողը չի կնքում պայմանագիր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին։
Բելառուսը սահմանի ամբողջ պարագծով ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն:
Միացյալ Նահանգները չի ձգտում երկրորդ սառը պատերազմի, սակայն Ռուսաստանին կոչ է անում անսալու մնացած աշխարհի կարիքին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունում: Մարտի 3-ին այս դիրքորոշումն է հայտնել քաղաքական գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Զինծառայողները դատվում են ոչ թե վարձով բնակվելու, այլ՝ ֆիկտիվ պայմանագրեր կնքելու համար՚
Մենք զոհվածի մորն ասում ենք՝ ունեցեք զավակներ ու, այո՛, նրանք չեն գնա ծառայության. Հայկ Սարգսյան:
Գեղամ Նազարյանն առաջարկում է ոչ թե բանակից ազատում, այլ ծառայության ապահովում՝ կենտրոնական ապարատում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրային ընդունարան այցելած քաղաքացիները մի շարք խնդիրներ են առաջ քաշել:
Այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի. Վիգեն Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք:
Բանակն այսօր համալրման խնդիրներ ունի. Օհանյանը՝ զինծառայությունից որոշ խմբերի ազատելու նախագծի մասին:
Թագուհի Թովմասյանն առաջարկում է ծառայությունից ազատել նաև բանակում այլ հանգամանքում զոհվածի եղբորը:
Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ՝ 69 կողմ ձայներով:
ԱՄՆ-ի մոնիթորինգն Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ավելի քան 90 կազմակերպությունների ու անձանց հավելել է ՌԴ-ի դեմ արտահանական սահմանափակումների ցուցակում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ո՛չ հանդիպում, ո՛չ հեռախոսազրույց չի պլանավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին: