Բաժիններ՝

ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը

ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ): Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ:

«Եվրահանձնաժողովը դադարեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ համագործակցությունը սահմանամերձ համագործակցության ծրագրերի գործիքակազմի հետ»,-ասվում է ԵՀ-ի տարածած փաստաթղթում: Հաղորդվում է, որ համագործակցությունը նաեւ դադարեցվում է Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի ուղղությամբ:

«ԵՄ-ն նոր համաձայնագրեր չի կնքի ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ»,-իր հերթին հաղորդել էԵվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031