Մեր խնդիրը հզոր բանակ ունենալն է՝ անկախ ազդեցությունից: Իսկ մենք այսօր բանակ չունենք, բանակն օրեցօր քայքայում են, ես կասեի՝ ժամ առ ժամ մեր բանակը քանդվում է, համալրվում ոչ պրոֆեսիոնալ կադրերով: Ինչ վերաբերում է լարվածության սրացման հնարավորությանը, կրկնում եմ՝ ՌԴ-ն փորձում է Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, արցախյան պատերազմը սկիզբն էր: Այսինքն, փոքր-փոքր օջախներով, երբեմն՝ սիրաշահելով, Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ:
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 86 769 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 16 861 793 է:
«Որևէ մեկը չի կարող ասել, թե ՌԴ ռազմական օպերացիան Ուկրաինայում ինչ ժամկետի համար է նախատեսված»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին։
Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ:
Աղամանը դնեմ գրպանս՝ գնամ ռեստորա՞ն. հարցում
Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են գեներացնել այն միտքը, թե ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից բխող ռիսկերը պետք է սթափեցնեն Հայաստանին և մղեն օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման:
ՄԱԿ-ի գնահատականներով ՌԴ-ի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»:
Գեղարքունիքի մարզում խմելու ջրի խնդրի լուծման միակ տարբերակը նոր ջրագծի կառուցումն է, այլ տարբերակ չկա, քանի որ նախկինում կառուցված ջրագծի մի հատվածն այսօր ադրբեջանցիների հսկողության տակ է։ Նրանք այդ ջրագծերն իրենց հսկողության տակ են վերցրել 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ներխուժեցին ու հաստատվեցին Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 5-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
Վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ է ներկայացրել Կառավարության հաստատմանը, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել հասարակական մի շարք կազմակերպությունների։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում կատարում է իր առջև դրված խնդիրները:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ:
«Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը փակվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ:
Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն:
Ուշագրավ է, որ մարտի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ, մասնավորապես, մարտի 2-ին և 3-ին Գարիկ Սարգսյանի որոշմամբ 10-ից մինչև 40 հազարական դրամ է բաժանվել Վեդի համայնքի տասնյակ բնակիչների՝ որպես սոցիալական օգնություն։
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտնել է հանրապետությունում՝ Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին:
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալիք լինել ՌԴ անվտանգությանը:
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Մինսկ թռիչքներից:
«Չնայած ՀՀ-ն ունի բավականին մեծ վարկային բեռ, սա դեռ չի նշանակում, որ նոր պարտքեր չպետք է վերցնել: Նախ, ամեն դեպքում, բյուջեում պակասորդ կա, և գոնե նախորդ վարկի ֆինանսավորման համար պետք է նոր պարտք վերցվի, երկրորդը՝ եթե մենք խոսում ենք նպատակային ծրագրերի մասին, դա կարող է իմաստ ունենալ (եթե կոնկրետ գիտենք՝ ինչի վրա է ծախսվելու),- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ, ընդհանուր առմամբ, պետք է ձգտել ինչքան հնարավոր է՝ քիչ պարտքեր վերցնել,- Իսկապես պարտքի դերն աճել է, իսկ Հայաստանի տնտեսական պայմաններն էապես չեն բարելավվել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ:
Հստակ թիվը հնարավոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հյուպատոսական հաշվառում անցնում, որը կամավոր գործընթաց է:
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի տարածքով իր քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու նպատակով միջանցք ստեղծելու հնարավորության վերաբերյալ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայում հանդիպման հնարավորության մասին, եթե բանակցությունների հեռանկարը բովանդակային լինի:
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի նախագահ ընտրվելուն և այդ ընտրությանն ընդդիմության չմասնակցելուն՝ նախ նշեց, որ 30 տարուց ավելի ասում է, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ են պետք։ Ոչ միայն ազգային նկարագրին, այլև աշխարհի ներկայիս իրավիճակին համապատասխան, ադեկվատ ազգային համակարգ է պետք ձևավորել։
Բրիտանիան կոչ է անում իր քաղաքացիներին՝ մտածել Ռուսաստանից հեռանալու մասին՝ պայմանավորված Ուկրաինայի իրավիճակով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային հաջողվել է թույլ չտալ հումանիտար ճգնաժամ Լեհաստանի հետ Ուկրանիայի սահմանին: «Украинская правда»-ն տեղեկացնում է, որ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում: