Ուկրաինայի դեսպանը ուկրաինական գործակալություններին կոչ է արել չաշխատել տուրիզմի թուրքական միության հետ
Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Վասիլի Բոդնարը ուկրաինական տուրիստական կազմակերպություններին կոչ է արել այլևս չեն աշխատելու «Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության» (TÜRSAB) հետ: Պատճառը, ըստ ուկրաիանացի դիվանագետի, թուրքական կողմի «երկերասանի քաղաքականությունն է»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Առավոտյան միության ղեկավարը հանդիպում է մեզ հետ, իսկ այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, դա երկերասանի քաղաքականության օրինակ է, քանի որ այդ կերպ հավասարություն նշան է դրվում հարձակվողի և պաշտպանվողի միջև»,- ասել է Բոնդարը՝ ուկրաինական զբոսաշրջային ընկերություններին կոչ անելով չաշխատել TÜRSAB-ի հետ:
Ուշագրավ է, որ թուրքական միությունից արձագանքել են դեսպանի խոսքերին, նշելով.
«Մենք ունենք մշտական բարեկամական հարաբերություններ, ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի ժողովրդի հետ: Մեր բարեկամությունը Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ նույնքան անփոփոխ է»:
Թուրքական միության ղեկավար Ֆիրուզ Բաղլըքայան հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայում ՌԴ դեսպանի հետ, նախքան հանդիպելը ուկրաինացի դիվանագետի հետ: