Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ: Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց: Նրա փաստաբանական թիմի անդամներից Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սաղաթելյանին առաջադրված որևէ մեղադրանք հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արշակ Կորյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը բացեց փակագծերը՝ ներկայացնելով, թե ինչպիսի սցենար կհաջորդի ադրբեջանական կողմի «անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ»-ին. «Ադրբեջանը նման ամրաշինական աշխատանքներից հետո ունենում է սադրանքների իր պլանավորած սցենարները՝ ըստ իրավիճակի: Այսինքն՝ պայմանավորված նրանով, թե յուրաքանչյուր փուլում ինչպիսի պատրաստություն կունենա Ադրբեջանը սահմանային տարբեր հատվածներում, դա վերածվելու է ճնշման գործիքների՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի, որի նպատակը տարբեր հարցերի շուրջ իր համար ցանկալի զիջումների հասնելն է»:
Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
168.am-ի խնդրանքով Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե՝ «Վանեցյանը հայտարարեց, որ, եթե ինքն իշխանություն լինի, երկու օրում հարցը կլուծի, բայց ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանն ազնիվ չէր, որովհետև գերիների հարցը երկու օրվա լուծելիք չէ, մենք նույնիսկ ունենք խնդիրներ դեռ առաջին պատերազմից սկսած:
Ադրբեջանում նշանակվել են երկրում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նոր փոխնախագահները: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Հայաստանում օրեր առաջ վայրէջք կատարած իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը գտնվում է միջազգային սանկցիաների տակ։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցով որոշումը:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ:
Այն պատերազմը, որին դու տվել էիր ինչ որ կարող էիր և ձեռք բերել հպարտություն, այլևս դարձրել են պատմություն: Դավադիրները, որոնք ժամանակին քեզ էլ էին շրջապատել, բայց չէին բացահայտում իրենց էությունը՝ այս վերջին պատերազմում բացահայտեցին: Նրանք հողին հավասարեցրեցին ոչ միայն քո, այլ մեր բոլորիս ձեռք բերած հպարտությունը:
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան երեկ՝ մարտի 3-ին։
Մարտի 5-ին դանակով զինված տղամարդու են ձերբակալել Մարսելի հրեական դպրոցի մոտ: Այդ մասին հայտնել է Actu նորությունների պորտալը:
Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։
բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին: Մեզնից ոչ ոք երբեք չէր կարող պատկերացնել, որ մեր երկրում, որ մեր հայրենիքում, որ մեր աչքերով այսպիսի պատմական արհավիրքի ականատես կարող էինք լինել։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքացիների հոսքը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն շարունակվում է:
Հասել ենք այնտեղ, որ իր բարոյականության հետ խնդիրների եւ կոմպրոմատների պատճառով իշխանական խմբակցությունն այդպես էլ չլքած ուսապարկուհին հայտարարում է, որ նրանք հասարակության արժեհամակարգը պիտի փոխեն մինչև վերջ։
Այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրան հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի նա ԶՈւ ԳՇ հայտարարության մասին, որով զինվորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հրապարակվում է Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ վերաքննիչ որոշումը. ՈԻՂԻՂ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական պատմական տարածք» ու հայտարարել, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և կյանքի է կոչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հետաքրքիր միտք էր արտահայտել։ Նա նշել էր, որ եթե նույնիսկ ընդունենք, թե հասարակության 90 տոկոսը համակրում է Փաշինյանին, որն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, միևնույն է դա որևէ բան չի փոխի, քանի որ խնդիրը ոչ միայն իշխանության անարդյունավետությունն է, այլև այն, որ քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի։
Մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Mediaport-ին հաջողվել է պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։
Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Եռաբլուրի ձախ թևը, որտեղ ննջում են առաջին պատերազմի հերոսական հաղթանակը կերտած մեր ընկերները, որտեղ հաղթանակ է, և այստեղ շնչող Եռաբլուրն է, որի առաջ մենք ունենք պարտավորություններ, մենք պարտական ենք, ամեն անգամ այստեղ գալուց պետք է հիշենք, որ երբ շուռ ենք գալիս գնանք, գնում ենք դեպի մեր պետականության հիմքերի ամրապնդմանը»,- ասաց նա և պնդեց, որ պետք է մերժվի որևէ գործողություն, որը կխաթարի պետականության հիմքերը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, ովքեր կառավարության դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում վիժվածքի դեմ: