Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Բաղաբուրջի հուշահամալիրում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը: Մեր բարեկամ երկրի այս ավիաընկերությունը գտնվում է միջազգային սանկցիաների տակ:
Առողջապահության նախարարությունը վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է իրեն հուշել, թե ո՞ր կարգի համաձայն պատգամավորները կարող են խորհրդարան կանչել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և քննարկել նրա կողմից արված քաղաքական հայտարարությունները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակն անընդհատ խորանում է:
Գրեթե մեկ տարի է մեր պետությունն առողջապահության ոլորտում իր առաքելությունը տեսնում է միայն մեկ խիստ «կարևոր» հարցի քննարկման մեջ: Այն է՝ դիմակ կրել, թե չկրել:
ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ:
Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային համբավ ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում հայրենիքում ելույթների մասին:
Ի՞նչ են զգում իշխանական պատգամավորները, երբ Թուրքիան աջակցություն է հայտնում Փաշինյանին:
Մարտի 3-ին, ժամը 22.50-ին, 21-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել, որից հետո, ժամը 21.30-ին, մարմնական վնասվածքներով իր տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին։ Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։
Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։
Մարտի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21144»-ը հարվածել էր 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով:
Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-րդ տարելիցի օրը, բազմաթիվ քաղաքական գործիչներ ու զինվորականներ էին այցելել «Եռաբլուր» պանթեոն: Եվ ինչպես նախորդ բոլոր տարիներին, լրագրողներն էլ էին պանթեոնում՝ նաև որոշակի հարցերի պատասխաններ ստանալու համար:
Ընտրությունները, որոնք հավանության կարժանանան ներքաղաքական կոլաբորանտների կողմից, ստրկամիտ կուսակցությունների ձեռքով Նիկոլի վերարտադրության լեգիտիմացումն են: Այս մասին իր իր թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Անկարայի գլխավոր դատախազությունը տվել է 40 մարդու նկատմամբ կալանագիր, որոնց կասկածում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ) գործունեությանը մասնակցելու մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:
Միքայելյանը չպատասխանեց այնպիսի հարցերին, թե ինչո՞ւ իշխանությունը եկավ ու փոխեց սպառազինության գնման ծրագիրը, արդյո՞ք իրեն չի մտահոգում, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը պարբերաբար թիրախավորում են, գրոհի են ենթարկում:
Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ առայժմ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել:
Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ժամանակավորապես դադարեցվել է Էջմիածնի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 5-ին ժամը 10.20-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանը երեք օր վատնեց Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու հարցի վրա, սակայն այդպես էլ չընտրեց:
Արցախում մարտի 4-ին կատարված 48 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: