Զինվորական ծառայության տարիքային շեմերը կբարձրացվեն. արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն՝ կարող են ծառայել բանակում

Կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ընդունել ու այն ուղարկել Ազգային ժողով։

Փոփոխության հեղինակն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի շեմերը։

Առաջարկվում է  պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար տարիքային շեմը գործող 45-ից բարձրացնել՝ հասցնել մինչև 63 տարեկան, իսկ բարձրա­գույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորա­կան կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանային տարիքը լրացած զինծառայողները, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում են արտագնա աշխատան­քի այն դեպքում, երբ ցանկություն ունեն և ունակ են շարունակելու ծառայությունը ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում:

Նույնը վերաբերում է նաև այն քաղաքա­ցի­նե­րին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում, և այս խնդիրը վերացնելու նպատակով առաջարկվում է տարիքային շեմերը բարձրացնել։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած այս նախաձեռնության համանման օրենսդրական նախաձեռնություն է ներկայում մշակում նաև Պաշտպանության նախարարությունը. աշխատանքներ են տարվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ, նախա­տես­վում է անդրադառնալ նաև զինվորական ծառայության մեջ գտնվելու և պահես­տա­զորում հաշվառվելու սահմանային տարիքների վերանայմանը՝ որոշակի բարձ­րաց­ման միտումով, այնպես որ, սպասենք հաջորդ քառօրյային, որպեսզի պարզ դառնա՝ Ազգային ժողովը կընդունի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՊՆ-ի ներկայացրածը՝ մինչ այդ փաստելով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն արձանագրում են՝ զինվորական ծառայության անցնելու համար տարիքային շեմերի բարձրացումն  անհրաժեշտություն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031