Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է: Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Այստեղ ենք՝ մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին։ Նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք զինված ուժերի ստորաբաժանումներին՝ իրենց գործը, խնդիրները կատարեն ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում։ Այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ և ծանր իրավիճակում»:
Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմում, բարոյալքվել և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է, դրա համար անմարդկային ջանքեր են պահանջվում:
Այսօր Պաշտպանության նախարարության առջև հավաքվել են պահեստազորի սպաներ, ազատամարտիկներ, պարզապես քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին և անձամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որ պահանջում են Կառավարության հրաժարականը, քանի որ «Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և ավելին, «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Ես այստեղ եմ ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ, այլ որպես ՀՀ շարքային քաղաքացի. Արա Զոհրաբյան
Երկրի թիվ 1 զինվորականին ազատելը փլավ ուտել չէ. դա ոչ իր թերթոնն է, ոչ իր դուքյանը. Արման Սաղաթելյան
Գլխավոր շտաբի սպայական կազմը զգաց, որ ներքին վտանգ կա. պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյան
Կառավարությունը պետք է սթափ գնահատի իր ուժերն ու հրաժարական տա. պահեստազորի սպա
Ուզում են քանդե՞լ բանակը, չի հաջողվելու. Աղաբեկ Խաչատրյան
«Սվաբոդնայա պրեսա»-ն «Հյուսիս-Արևմուտք» քաղաքական նորությունների գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիևի հետ զրուցել է Արցախյան վերջին պատերազմի հետևանքների, Հայաստանում դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության և հարակից թեմաների մասին։
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ:
Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանի հետ ՝ աղանդավորության և բռնության պատճառով պառակտված երկրում համակեցության հզոր կոչով:
ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի (1մլրդ ՀՀ դրամ) պայմանագիր:
Հավաք՝ ի պաշտպանություն Հայոց բանակի, Օնիկ Գասպարյանի. ՈՒՂԻՂ
Իրենք կառավարման տակ պահեն իշխանական այն լծակները, որն իրենց հետաքրքիր ու անհրաժեշտ է՝մասնավորապես փողը, ուժայինները։ Մնացած պետության ֆունկցիաներով իրենց ո՛չ հետաքրքիր է, ո՛չ էլ պետք։
Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ:
Անասելի հետաքրքիրա՝ Էդ որ ղրդաբով, կամ հատ-հատ ծաղիկներ եք տանում դնում Վազգենի գերեզմանին, կամ արձանին, չե՞ք ամաչում, գետինը չե՞ք մտնում, չե՞ք ուզում ինքներդ ձեզ վրա թքեք, կամ ուրիշը հավեսով վրեքներդ թքի, կամ մի Թուր Կեծակին տա գլուխներդ ցխի գետնին հենց էդ վայրկյանին։
Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ սատարում է Գլխավոր շտաբին և շտաբի ողջ սպայական կազմին։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, հայտնում է Minval.az–ը:
Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174 257-ի:
Պատերազմի ավարտի, իսկ ավելի կոնկրետ՝ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարվեց դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, բայց մինչ օրս իշխանություններն ամեն կերպ Հայաստանում շարունակում են պահել ռազմական դրության ռեժիմը։
Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։
Հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանության պաշտպանությամբ հանդես եկող տարբեր խմբերը, այդ թվում՝ լրագրողների անհարմար հարցերից փախուստի դիմողները, քողարկված կամ անթաքույց ձևով փորձում են հանրությանը համոզել, որ մենք իրականում հող, շրջան, հայրենիք չենք էլ զիջել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնում է RT-ն:
Մարտի 6-ին, ժամը 00:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: