«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում պաշտոնական կեղծիք է հայտնաբերվել. նախագիծը հետ է ուղարկվել
Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի շարք պատգամավորների առաջարկություններ պարզապես չեն դրվել քվեարկության։
«Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 70-րդ հոդվածի կոպիտ խախտում է, ինչպես նաև ԱԺ աշխատակարգի։ Դրանք ոչ միայն չէին քննարկվել, այլև ամփոփաթերթում նշվել էին ինչ-որ տվյալներ, որ իբրև թե քննարկվել է և դիրքորոշում է արտահայտվել, այսինքն՝ որոշ առաջարկներ մերժվել են, որոշներն ընդունվել են։ Եթե չի եղել քվեարկություն, ինչպես են տեղադրել իրենց տեսակետը, ու դա արդեն եղել է պաշտոնական կեղծիք։ Դրա համար ԱԺ ամբիոնից այս մասին բարձրաձայնեցի ու ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեցի խնդրի վրա»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում