Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։
Այսօր Վեդիում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել 2020-ի մայիսի 4-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում ստացած մայոր Տարոն Պողոսյանի կինը և ասել, որ նամակ ունի փոխանցելու:
«Եթե դուք ամեն օր հիշում եք կառավարությանը, ուրեմն լրջագույն խնդրի առաջ է կանգնած երկիրը». Քոչարյան:
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Աշոտյանը՝ տարածելով Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության հայտարարությունը, որում ասված է․
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, հայտնում է minval.az-ը:
Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար:
«Սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, իսկ որտե՞ղ է դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի գրպանում է, բնականաբար, գրպանից դուրս չի գալու։ Սրանք անդադար տևող հայտարարություններ են և կատարվող հանցագործություններ։ Մուրճն իր հերթական հոգեվիճակի արտահայտումն էր։ Այս մարդը հրաշալի գիտի, որ չի ունենալու ոչ մի դեպքում հաղթելու հնարավորություն, որևէ կերպ չի վերարտադրվելու, և հիմա մարդկանց լարում է միմյանց դեմ»,- նշեց Արսեն Բաբայանը։
Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:
Կնեսետի՝ Իսրայելի միապալատ խորհրդարանի, պատգամավորները հունիսի 13-ին վստահություն են հայտնել նոր կոալիցիոն կառավարությանը, որտեղ ներկայացված չէ ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի կուսակցությունը:
Արամ Սարգսյանն ասաց, որ պահպանողական է, օգտագործում է նույն բրենդը՝ Chanel Egoiste օծանելիքը, սիրում է ամեն ինչի իտալականը: 15 տարի է՝ կրում է Canali բրենդի իտալական հագուստը:
«Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք» հարցը մնաց անպատասխան ՚
ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ:
Մարտունիու ԲԿ-ից հունիսի 12-13-ը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» են տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:
Դասերը կրճատել և մասնակցում ենք. Փոքր Վեդիում Փաշինյանի քարոզարշավին կային ուսուցիչներ և աշակերտներ:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի խոսքով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի մարմնի կողմից, որն իրավասու չէր այդ գործը հարուցելու, խոսքը Քննչական կոմիտեի մասին է։
«Բոլոր տեղերում հանդիպելով քաղաքացիների հետ, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ այս իշխանություններին հեռացնելն առաջնահերթություն է։ Եվ բոլոր տեղերում համոզվում ենք, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն որևէ կերպ չունի։ Մեր քարոզարշավի ընթացքում մեր վարկանիշի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանությանը, ինչը երևի թե նորմալ է ու սպասելի էր։ Սա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, և դրա վառ օրինակն է պարոն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր նա ընտրակաշառք տալու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի»,- ասաց Արսեն Բաբայանը։
Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել է կորոնավիրուսով հիվանդների 586 մահվան մասին, ինչը դարձել է օրական մահացության՝ երկրի համար ամենաբարձր ցուցանիշը:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում պանրի և պաղպաղակի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
««Զատիկ» բառը նշանակում է զատվել, հեղափոխությունից հետո զատվելու հնարավորություն ենք տվել բոլորին»:
«Հունիս 20-ը Աստծո խոսելու օրն է». Նիկոլ Փաշինյան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում է Բրյուսելում։
«Երեկ տեսնում եմ, որ երեխաները մեր բուկլետներն են այրում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխարկը վերցրել այրում են, և դա սոցիալական ցանցերում տարածում են: Սա ինչի՞ց է գալիս, որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ են սա անում, ո՞վ է սա քարոզում: Երեխաները լսում են այդ հայհոյախառն ելույթները, այդ ատելության քարոզը, հետո տրամադրվում են, հետո դառնում են այդ ատելության քարոզի մի մասնիկը: Ինչո՞ւ ենք մենք մեր սրբությունները վտանգում, ո՞նց կարելի է երեխաներին ներգրավել նման գործընթացների մեջ»,- ասաց Մարուքյանը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բավականին անպարկեշտ ձևով արտահայտվեց Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների մասին՝ նրանց անվանելով «կլոնացված իրավաբաններ, ովքեր ատում են սեփական ժողովրդին»:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Էջմիածնում են. ՈՒՂԻՂ։
Ադրբեջանի իշխանությունները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման են դատապարտել Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին:
«Մերժումն ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքը». Գևորգ Գորգիսյան:
««Լուսավոր Հայաստանը» մերժել և մերժում է «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքը: Դրա համար մենք պատրաստ ենք համախմբել բոլոր կարող մարդկանց, պրոֆեսիոնալներին, նստեցնել մեկ սեղանի շուրջ և բոլորի գիտելիքները ծառայեցնել ՀՀ զարգացման համար»,- ասաց Գորգիսյանը: