Հայաստանին պատերազմից հետո շատ մեծ գումարներ են պետք, որ կարողանա ոտքի կանգնել. Արամ Սարգսյան։
Պայթանյութով անօդաչուն հունիսի 14-ի առավոտյան հարված է հասցրել Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ռազմակայանին, որն օգտագործում են Իրաքում տեղաբաշխված ամերիկյան ուժերը:
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին, որ տեղի է ունենալու հունիսի 15-16-ին։
Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում՝ Արևշատ համայնքում: 168.am-ը ուշագրավ դրվագների է ականատես եղել։ Օրինակ, քարոզարշավի մասնակիցներին «գռուպպա պադդերժկի» էին եկել դպրոցականները՝ տնօրենի գլխավորությամբ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի (փետրվարի 20-ին օդանավը չարտոնված վայրէջք է կատարել Թեհրանում) մեկանգամյա տեխնիկական-տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը;
Մտավորական Մարդը դարձել է նրանց սև գործերի աչքի փուշը, որովհետև չի ցանկացել և թույլ չի տվել որպեսզի մանիպուլացնեն մարդկանց։ Խոսել է պետության սպառնալիքների մասին, խոսել է հասարակական երևույթների արժեզրկման մասին։ Եվ պատահական չէ, որ կապիտուլյանտների առաջնորդը, հիմա էլ սպառնում է Հայաստանի գիտական հանրույթին։
Պապիկյանը Մասիսում հուշարար էր «աշխատում»։
«Էրեխեք, վանկարկման հարց ա, պիտի աջակցեք». Փաշինյան՚
Վաղը ուշ է լինելու…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:
Ավստրալիայի Հյուսիսային տարածքի անապատային շրջանում անցկացված ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների մեջ, մեկ մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ տուժել:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը Շենգավիթում. ՈւՂԻՂ։
Համացանցում ակտիվորեն տարածվում է Էջմիածնի քաղաքապետի ու Սուրեն Պապիկյանի գաղտնազերծված հեռախոսազրույցը:
Ն. Փաշինյանը պարբերաբար ունենում է նոպաներ, որը հանդարտվում է որոշակի միջամտություններից հետո միայն առավոտյան։ Ըստ Պապիկյանի՝ դա կոչվում է «Փաշինյանը կկայունանա»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։
Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 723-ի:
Էդմոն Մարուքյանի ելույթը Վարդենիսում՝ ՈւՂԻՂ
Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին:
Խոսել պարտության մասին այն պարագայում, երբ այդ պահին եղել ես Անվտանգության խորհրդի քարտուղար, երբ օդում կախված լուրերի համաձայն հեղինակել էս «Լելե թեփե» օպերացիան՝ տալով հազարավոր զոհեր, երբ պատերազմի օրերին չհասկացանք ինչով էիր զբաղված։
Ընտրությունների վերահսկման կոմիտեի դիտարկումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի տեղաբաշխման թեման:
Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։
2021թ. հունիսի 13-ին՝ ժամը 19:15-ին, Վեդի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:
Մի քանի օր առաջ ահազանգ էի ստացել ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից, որ այնտեղ մարզպետի անունից մեկ օրական հավի ճտեր են բաժանում մի շարք գյուղացիների՝ մարդկանց հորդորելով 2020 թվականի հունիսի 20-ին հայտարարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը մրցեց Ուկրաինային ընտրանու հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:
Դե պատկերացրեք, որ այդ նույն օրը ՀՀ բոլոր Նախագահները հրավիրվեին Ստեփանակերտ։ Մի անգամ 2019-ի Համահայկական խաղերի համար էի ասել, նաև հիմա եմ ասում` այո´, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանն այդ նույն օրը լինեն Ստեփանակերտում և իրենց խոսքն ասեն աշխարհի հայությանը` միասնական ռիսկ վերցնելու և միասնական քաղաքական ազգ դառնալու մասին։