«Մահացե՞լ է, թե՞ զոհվել է». Նիկոլ Փաշինյանը՝ մայորի այրուն

Այսօր Վեդիում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել 2020-ի մայիսի 4-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում ստացած մայոր Տարոն Պողոսյանի կինը և ասել, որ նամակ ունի փոխանցելու:

«Պարոն վարչապետ, ես Ձեզ նամակ եմ գրել: Իմ ամուսինը մայիսի 4-ին Ջաբրայիլում ինժեներական գործողություն կատարելիս մահացել է»,- տեղեկացրել է նա:

«Մահացե՞լ է, թե՞ զոհվել է»,- հակադարձել է Փաշինյանը և լսելով պատասխանը, որ Տարոն Պողոսյանը մահացել է պատերազմից առաջ՝ ինժեներական աշխատանքների ընթացքում, անտարբեր հեռացել է:

Մինչդեռ պատերազմի զոհերի, պատերազմի ընթացքում անհայտ կորածների և գերեվարվածների  հարազատների դեպքում Նիկոլ Փաշինյանը չի խուսափում շոուներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930