Իտալիայում այն մարդկանց քանակն, ովքեր ապրում են բացարձակ աղքատության պայմաններում (մեկ մարդու հաշվով 569,56 եվրոյից մինչեւ 839,78 եվրո ամսական եկամտից ցած՝ կախված երկրի մարզից) 2020 թականին եղել է ամենաբարձրը 2005 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ վիճակագրությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ դաշնային կառավարությունը առաջիկա չորս տարիների ընթացքում 2 մլրդ եվրո կներդնի քվանտային տեխնոլոգիաների մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով:
Պլանշետների համաշխարհային շուկան համաճարակի հետ կապված մի տեսակ վերածնունդ է ապրում: Դրանից առաջ արդյունաբերությունն անկում ապրեց, որը սկսվեց մեծ էկրանով սմարթֆոնների ներդրմամբ:
Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվությու չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը:
Երբեք մի սպասեք չափազանց շատ բանի այլ մարդկանցից, այդ թվում նաև Ձեր մտերիմներից:
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Նախկինում գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարվա վերջին, իսկ նոր պայմանագիր դեռևս չի կնքվել։
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ:
Ոչ մի տեղ չեմ մեկնում, որևէ տոմս չեմ գնել։ Ցնցումների մեջ հայտնված մարդկանց երևակայության արդյունքն է։
Հիասքանչ Օդրի Հեփբըրնը հաճույքով կիսվել է գեղեցկության գաղտնիքներով, բայց դրանք նման չեն նրանց, ինչ ասել են այլ հատնիներ:
«Եղեգնաձորում եմ, իրականացնում եմ պաշտպանյալլիս` ապօրինի ձերբակալված Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը, ով Ձեր նշած դաշինքի անդամ է»,-ասաց փաստաբանը 168.am-ի հետ զրույցում։
Օրեր առաջ, երբ Նյու Յորքում չէր դադարում անձրևը, իսկ Երևանում արևային եղանակ էր, հացթուխ Բենն ինձ համար բացահայտեց հացերի կախարդական աշխարհը, մենք խոսեցինք իմ սիրած հայկական լավաշի և մոտ ապագայում Հայաստան այցելելու նրա ծրագրերի մասին:
Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է:
Մենք ստացել ենք տեղեկատվություն, որ մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ։ Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի։ Մենք այս պահին ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքին, որ հստակ տրվի պարզաբանում, որ սա չի կարող հիմք լինել քվեաթերթիկների անվավերության համար։
Վրացական մուրաբա՝ պատրաստված սալորից և ընկույզից
Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում:
Ապօրինի ճնշումները, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով, հատկապես ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյին կներկայանա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:
168.am-ի ընտրական տեղամասերում աղբյուրների փոխանցմամբ` այս պահին ուշագրավ իրավիճակ է Երևանի մի շարք տեղամասերում։
Մտածում եմ՝ էլ ի՞նչ չեն փորձել սրանք, էլ ի՞նչ չարիք կա, որ մեր ազգի գլխին փորձում են բերել ու փաթաթել։
Հրատապ ասուլիս. «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված մասսայական հետապնդումներ:
«Հենց հիմա ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից այցեր են կատարվում «Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցների բնակարաններ ու առանց որեւէ պատշաճ ծանուցման փորձ է կատարվում վերջիններիս ամեն գնով հատուկ քննչական ծառայություն ներկայացնելու, նման վարքավիծը պարզապես անթույլատրելի է, հարգարժան գործընկերներիս կոչ եմ անում զերծ մնալ որեւէ գործողությունների իրականացումից, որոնք դուրս են իրենց մասնագիտական գործառույթների տիրույթից», – ահազանգում է փաստաբան Միքայել Շխիմյանը:
«Սրանք վաղվա քվեարկության քվեատուփերն են։ Որոշակի տեղամասերում դրված են քվեատուփեր, որոնց հատակի հատվածում անցքեր կան։ Դրանք նախատեսված են քվեաթերթիկների լցոնման համար»,-գրում է տելեգրամ ալիքներից մեկը հավելելով` դավաճանական ռեժիմը պատրաստվում է զանգվածային ընտրակեղծիքների։
10 տարին մեկ բրիտանական Sight & Sound պարբերականը խնդրանքով դիմում է հայտնի ռեռիսորներին և քննադատներին՝ կազմել հանճարեղ ֆիլմերի իրենց թոփ-10-ը:
Տուգանային միավորների համակարգն ամբողջ ծավալով նախատեսվում է ներդնել 2022 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին 2021թ. ապրիլի 28-ին լրատվամիջոցներին ասել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նրանց, ովքեր դժգոհ են իրենց հարազատներից, գոյություն ունեցող վիճակից և կարողությունից, կնոջից բաժանվելուց, աշխատանքից հեռանալուց, այլ բնակարան կամ քաղաք տեղափոխվելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ այս տեքստը:
Հայրենակիցներ, օրենքով սահմանված լռության օրը խախտված է։ Կանխազգալով ընտրության արդյունքները՝ հոգեվարքի մեջ գտնվող նիկոլական իշխանությունն անցել է բացահայտ անօրենությունների։ Մեկ օր առաջ ռեժիմի զոհը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն էր, այսօր արդեն զանգվածային տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի դեմ։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։