«Սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, իսկ որտե՞ղ է դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի գրպանում է». Արսեն Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով ելույթներին և հունիսի 21-ին՝ հանրահավաք հրավիրելուն։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա մուրճով ելույթը նշանակում է, որ եթե որոշ մարդիկ կպլստան և քրեական որևէ հոդվածի տակ չեն ընկնի, ապա կգնանք նրա հետևից։
«Սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, իսկ որտե՞ղ է դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի գրպանում է, բնականաբար, գրպանից դուրս չի գալու։ Սրանք անդադար տևող հայտարարություններ են և կատարվող հանցագործություններ։ Մուրճն իր հերթական հոգեվիճակի արտահայտումն էր։ Այս մարդը հրաշալի գիտի, որ չի ունենալու ոչ մի դեպքում հաղթելու հնարավորություն, որևէ կերպ չի վերարտադրվելու, և հիմա մարդկանց լարում է միմյանց դեմ»,- նշեց Արսեն Բաբայանը։
Նա նաև հավելեց՝ կարող է նորմալ համարվել այն մարդու հոգեվիճակը, որը հայտարարում է, թե բոլորը սխալ են, ինքը՝ ճիշտ։
Ինչ վերաբերում է հունիսի 21-ին հանրահավաք հրավիրելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Արսեն Բաբայանը նկատեց՝ որտե՞ղ են տեսել, որ հաղթող քաղաքական ուժը, այն էլ՝ այնպիսի պայմաններում, որում այսօր գտնվում է երկիրը, հավաքվի ու հանրահավաք անի իր հաղթանակը տոնելու համար։
«Հստակ է, որ ժողովրդին նախապատրաստում է հունիսի 21-ին, որպեսզի օրինական ձեռք բերված իշխանությունը խլի իշխանության ձեռքից»,- հավելեց Արսեն Բաբայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում