Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ աշխատասենյակից գողացել են լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրի պայուսակը, որի մեջ եղել է այֆոն հեռախոս, 200 000 դրամ և բանկային 2 քարտ:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամի իր ալիքում գրել է։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջանի 30-317 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:
Առնվազն 14 մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են հնդկական Պունա քաղաքին կից արդյունաբերական գոտու քիմգործարանում բռնկված հրդեհի պատճառով:
Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Դանիացի սուպերմոդել Հելենա Քրիստինսենը Instagram-ում լուսանկար է հրապարակել սև ներքնազգեստով:
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Հարցին՝ իր համար հասկանալի՞ է այս դեպքում բանակի կեցվածքը, նա պատասխանեց. «Ոչ, հասկանալի չէ: Ինձ համար բանակի կեցվածքը հասկանալի չէր պատերազմի վերջին օրերից սկսած, պատերազմի հաջորդ օրվանից սկսած, երբ բանակը փրկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ, և Նիկոլ Փաշինյանը դրա շնորհիվ ժամանակ շահեց, զինեց իր խաժամուժին և շանս ստացավ Հայաստանը քանդելը շարունակել: Բանակը փրկեց Փաշինյանին՝ նա թաքնված է ԶՈւ տարածքում, այդ բունկերից էր լայվեր մտնում, որտեղ նաև կոչ էր անում քաղաքացիական պատերազմի»:
Moderna ամերիկյան ընկերությունը դիմել է Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը, որպեսզի այն հաստատի COVID-19-ի դեմ երիտասարդների համար նախատեսված պատվաստանյութի կիրառումը:
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:
Սամվել Հայրումյանն ընդգծեց՝ պատվաստանյութերը կանխում են ծանր և մահացու դեպքերը, իսկ օրինակ՝ «Պարացետամոլի» օգտագործումը, որը, ի դեպ, հանրության շրջանում տարածված է, որևէ կերպ չի կանխում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն:
Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ձեզ բացակա չենք դնի․ Բարսեղ Արմենի Պողոսյան
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարզարշավը. ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները զբաղված են քարոզարշավով, իսկ ուժային կառույցների մեծ մասը՝ քարոզարշավին մասնակցող իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը պահպանելով, ու մինչ Հայաստանի ներսում այս վիճակն է, մայիսի 12-ից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ մեր երկրում, ավելին՝ իրականացնում են դիրքային ամրաշինական աշխատանքներ ու զբաղեցնում նորանոր տարածքներ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվը թողարկել է ընտրողների մասնակցությունը խթանող անիմացիոն հոլովակ։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսում պնդեց՝ Շուշին հանձնել են, ապա անդրադառնալով պատճառներին՝ մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց․ «Շուշին ինքը զոռով է տվել, փողով։ Շուշին գիտե՞ս ինչու տվեց․ նախևառաջ, շտապ կարգով, ափալ-թափալ կարգադրեց նահանջել, որ չգնայինք-տեսնեինք՝ ինչպես է Շուշիում վերացվել ՀՕՊ-ը։ Որովհետև հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է ՀՕՊ-ը լիներ Շուշիում, Ստեփանակերտից են տարել․ ինչի՞ պիտի ընդհանրապես Ստեփանակերտում էլ լիներ․ էդ ինչի՞ Բագրատյանի ժամանակ ՀՕՊ-ը Էջմիածնում էր։
«Ֆիլմը բազմաշերտ է, պատմության գլխավոր հերոսները չորսն են, բայց բոլորը միացված են մեկ ընդհանուր խմորով, մեկ ընդհանուր դրվագով․ դա պատերազմն է»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի վերաբերյալ նոր՝ «Վերածնվածը» ֆիլմի մասին է պատմում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Անդրադառնալով պետության տնտեսական քաղաքականությանն առհասարակ՝ նախկին վարչապետը խոսեց նաև «գործարար» և «օլիգարխ» հասկացությունների տարբերությունների մասին․ «Այսօր օլիգարխիկ պետություն է։ Օրինակ, ինչքան մենք Գագիկ Ծառուկյանին չսիրենք նախկինների օրոք, ինքը ամենաիսկական օլիգարխ դարձել է Նիկոլի օրոք, որովհետև կլինկերի մասին հատուկ օրենք ընդունվեց, որպեսզի մենք էժան ցեմենտ չստանանք։ Սա արդարացվում է նրանով, որ այլապես «Արարատ Ցեմենտ»-ը կկանգնի, և մենք աշխատատեղ կկորցնենք, բայց չէ՞ որ, երբ ցեմենտը ավելի թանկ է, իսկ Ծառուկյանի ցեմենտն ավելի անորակ և թանկ է, ապա տուժում են շինարարները․ քանի հազար շինարարի տեղ ենք կորցնում, հասկանում ե՞ք, նման բաներ ե՞րբ էինք մենք արել։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը՝ հունիսի 7-ին, արձանագարվել է քաղաքացիական ինչ-որ խմբերի կողմից իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներին թիրախավորելու հերթական դեպքը․ այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը։
Ի՞նչ գաղտնիք է թաքնված Տիգրանաշենի (Քյարքի) ճանապարհի մեջ։
Հունիսի 5-ի երեկոյան շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։ Տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։
«Ժողովուրդը ինչքան կուզի՝ կխփի. 60 կուզի՝ կխփի, 70 կուզի՝ կխփի, 80 կուզի՝ կխփի, որովհետև ժողովրդի դեմը խաղ չկա, ո՞վ ա էն տղամարդը, որ կարող է ժողովրդին մարտահրավեր նետել, ժողովուրդը էդ տղամարդուն ծնկի կբերի Հանրապետության հրապարակում»:
Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից ուղևորվել է Արմավիրի մարզ և սկսել նախընտրական քարոզարշավը։ Ինչպես նախկին ելույթներում, այնպես էլ այսօր Փաշինյանը խոսել է նախկիններից, հնչեցրել մեղադրանքներ նրանց հասցեին։ Իսկ ահա Արմավիր գյուղում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, վստահեցրել, որ հետընտրական բախումներ չեն լինելու․
Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել է՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:
«Հայաստանի Հանրապետության ապագան բացառապես պայմանավորված է ազգային, պետական մտածելակերպով օժտված քաղաքացու հանգամանքով, այդ քաղաքացուն մենք կորցրել ենք վերջին 3 տարիների ընթացքում»,- այսօր մեկնարկած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը, ապա հավելեց, որ փոխարենը ձեռք ենք բերել 3 միլիոն վարչապետ։
Գույքահարկի մասին օրենքը պիտի փոխվի. դա դիվերսիա է շինարարության դեմ։
Գեղարքունիքի սահմանային հատվածներում իրավիճակը դեռ լարված է․ Գեղամասար և Վերին Շորժա համայնքների ղեկավարներն օրերս ահազանգել էին նաև, որ մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, ճանապարհներ են կառուցում։
Մոտ մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։