
Կոլումբիայում արձանագրել են կորոնավիրուսով հիվանդների մահերի՝ օրական ամենամեծ թիվը

Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել է կորոնավիրուսով հիվանդների 586 մահվան մասին, ինչը դարձել է օրական մահացության՝ երկրի համար ամենաբարձր ցուցանիշը: Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր նախօրյակին՝ 577 դեպք։
«Հունիսի 13-ին մենք հավաստեցինք Կոլումբիայում 20 539 հիվանդների ապաքինման, վարակման 28 519 նոր դեպքերի եւ 586 մահացու վախճանների մասին: Արդյունքում ապաքիվածների թիվը հասել է 3 477 656-ի, կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 3 753 224-ի, մահացածներինը՝ 95 778-ի»,- նշված է հաղորդագրության մեջ, որը Twitter–ում զետեղված է նախարարության էջում:
Բոգոտայում համաճարակի սկզբից արձանագրվել է ախտահարման 1 088 074 դեպք:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Կոլումբիայում հայտնաբերվել է 2020 թվականի մարտի 6-ին:
Անցյալ տարվա մարտի 17-ին նախագահ Իվան Դուկեն համավարակի պատճաով հանրապետությունում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:
Ավելի ուշ իշխանությունները մարտի 24-ից մինչեւ ապրիլի 13-ը սահմանել են համազգային կարանտին, այնուհետեւ այն բազմիցս երկարաձգել են: Սեպտեմբերի 1-ից երկրում գործում է ընտրանքային մեկուսացման ռեժիմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: