ՆԱՏՕ-ն մտադիր չէ սառը պատերազմ սկսել Չինաստանի դեմ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ: Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողի բացումից առաջ։
«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայելՉինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, ուստի դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ընդգծել է նա: Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը «մտադիր չէ սառը պատերազմ սկսել ՉԺՀ-ի դեմ եւ պատրաստ է նրա հետ համագործակցության» այն հարցերի շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: