Իսրայելի կոալիցիոն կառավարությունը գլխավորել է Նաֆթալի Բենեթը
Կնեսետի՝ Իսրայելի միապալատ խորհրդարանի, պատգամավորները հունիսի 13-ին վստահություն են հայտնել նոր կոալիցիոն կառավարությանը, որտեղ ներկայացված չէ ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի կուսակցությունը: Այդ մասին հաղորդել է Times of Israel հրատարակությունը:
Այսպիսով, Իսրայելում հաստատել են կառավարության նոր կազմը, որը գլխավորել է Նաֆթալի Բենեթը: Հրատարակության տվյալներով, նոր կոալիցիայի առաջնորդները կանխապահովել են 120 ձայնից 60-ը, 59 հոգի պատգամավոր դեմ է քվեարկել:
Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Կնեսետի պատգամավորների որոշումը վերջ է դրել «Նաթանյահուի» դարաշրջանին, որն իշխանության գլուխ է 12 տարի: Իշխանության հանձնման արարողությունը պլանավորված է հունիսի 14-ին: Կոալիցիայի համաձայնագրի շրջանակներում Նաֆթալի Բենեթը («Նոր աջեր») վարչապետի պաշտոնում կլինի առաջին երկու տարում, իսկ հետո, ռոտացիայի կանոնների համաձայն, պաշտոնը կստանա Յիր Լապիդը («Եշ Ատիդ» կուսակցություն) Ներկայիս կոալիցիան բաղկացած է առավելապես աջերից, աջ կենտրոնամետներից եւ արաբական կուսակցություններից: Այն ստացել է «փոփոխությունների դաշինք» անվանումը:
Նոր կառավարությունում չեն լինի Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչներ, չնայած այն բանին, որ նա ընտրությունների արդյունքներով ամենամեծաթիվ խմբակցությունն ունի Կնեսետում:
Նաթանյահուն նաեւ առաջինն էդարձել այն քաղաքական գործիչների շրջանում, որոնք հնարավորություն են ունեցել փորձել կառավարություն ձեւավորել այս տարվա մարտին անցկացված ընտրություններից հետո:
Քանի որ նրա կուսակցությունը բավարար ձայներ չի հավաքել իր ուժերով կառավարություն ձեւավորելու համար, հարկավոր է եղել, որպեսզի նա կանխապահովի այլ կուսակցություններից պատգամավորների աջակցությունը: Նաթանյահուին չի հաջողվել դա անել, ուստի «Լիկուդ»-ը հեռանում է՝ դառնալով ընդդիմություն:
«Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յիր Լապիդը հունիսի 2-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին հայտարարել է, որ ուրիշ կուսակցությունների հետ պայմանավորվել է Իսրայելի նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: