ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հյուսիս-եվրոպական կլիմայական համաժողովի նստաշրջանում ներկայացվել է Հյուսիսային Եվրասիայի տարածքում 2021 թվականի ամռան օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի կանխատեսումը։
Անցյալ տարի Xiaomi-ն ներկայացրեց Mi 10 Ultra ֆլագմենը՝ 120W գերարագ լիցքավորմամբ, ինչը թույլ է տալիս ընդամենը 23 րոպեում ամբողջությամբ լիցքավորել 4500mAh մարտկոցը: Արտադրողը որոշեց կանգ չառնել այնտեղ և ցույց տվեց շատ ավելի արագ HyperCharge լիցքավորում 200 վտ-ով:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները:
Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։
Հայաստանի խորքային, բայց լատենտ խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է, ոչ թե ուղղակի գոյությունը, այլ դրանց միջև առկա անդունդային կոնտրաստը։ Իրականություններից մեկում մարդիկ պատրաստվում են ընտրությունների, նախընտրական ճառեր ու կենացներ են ասում, գրեթե բոլորը մրցում են հայրենասիրության, ոմանք՝ թշնամասիրության հարցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին ամառային հանգիստն անցկացնել Հանրապետությունում:
168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով՝ քաղաքացիներից պարզելու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, ինչպես նաև, եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։
Վերջին պատերազմի ամենամեծ ողբերգությունն այն է, թե ինչպես են Նիկոլի իշխանությունները վերաբերվում մահացածներին:
«Շուկայում մենակ իրենք են մնացել, իսկ պետությունը ձեռքերը ծալել է: Նման ընկերությունները գործունեություն ծավալում են այն երկրներում, որտեղ կամ օրենքը չկա, կամ հնարավոր է փողով գնել: Դրանք Սովետական Միության նախկին պետություններն են, գումարած մի երկու աֆրիկյան երկիր: «Yandex Go» ընկերությանն ուրիշ ոչ մի տեղ չեն թողնում, որ աշխատի»,- նշեց Վահագն Սահակյանը:
Տեղեկությունները, թե ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում։
«Ներողություն խնդրում են այն ժամանակ, երբ ահագին բան ճիշտ են արել և մի ներողությամբ ուզում են որոշ մեղքեր քավել, բայց սա ոչ թե որոշ մեղք է, այլ հանցագործություն: Հանցագործության համար ներողություն խնդրելն անիմաստ գործ է: Հանցագործության համար պետք է պատասխան տան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով դիահերձարանի հատակին պոլիէթիլենային սպիտակ տոպրակների մեջ՝ զոհված զինվորների մասունքներն իրար վրա լցնելու համար Առողջապահության նախարարի պաշտոնակատարի ներողություն խնդրելուն:
Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել:
«Եթե սահմանագծում իրականացվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզներով, ապա ոչ միայն այդ չարաբաստիկ 3 անկլավների հետ գործ ունենք, այլ նաև, որ սահմանագիծն արևելքից, այսպես ասենք, տեղափոխվում է դեպի արևմուտք։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե համեմատենք Գլխավոր շտաբի քարտեզը կամ GPS-ային քարտեզն այսօրվա առաջնագծի կամ շփման գծի հետ, կտեսնենք, որ շատ տեղերում մեր առաջնագիծը, մեր զինված ուժերն ավելի արևելք են, քան քարտեզն է»,- Տավուշի մարզում Գոմաձորի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Մի քանի տոննա քիմիական նյութեր տեղափոխող MV X-Press Pearl բեռնատար նավը, որի վրա մայիսի 20-ից հրդեհ է բռնկվել, խորտակվել է Շրի Լանկայի արևմտյան ափերի մոտ՝ վնասելով այդ երկրի ձկնամթերքով հարուստ ջրերը:
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը:
Անհետ կորած զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հունիսի 1-ից Կառավարությունը սկսել է ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը. ըստ այդմ՝ 2020 թ. Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 63 տոկոս, բյուջեի պակասորդը՝ 334 միլիարդ դրամ է, ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերը կազմել են 124 միլիարդ դրամ, արտաքին պարտքը՝ 7 միլիարդ 968 միլիոն դոլար, պետական համակարգում տրվել է 21 միլիարդ դրամի պարգևավճար։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած «Յուքոմ» ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղերից մեկի սպասարկման ղեկավարը հայտնել էր, որ նախորդ օրը սպասարկման սրահից գողացել են բջջային հեռախոս:
Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին սմարթֆոնը՝ ծալովի կորպուսով:
ՈւԵՖԱ-ն նախատեսում է պատժել Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենթուսին» եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մտադրության համար:
Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել կասեցնել Մալիի անդամակցությունը՝ ի պատասխան նախորդ շաբաթ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակն ու ծառայողական մեքենան, այսպես ասած՝ «իրենով անելուց» հետո կարծես խիստ մտահոգ է իր կյանքին ու առողջությանը վերաբերող հարցերով: Ասում են՝ դարձել է շատ կասկածամիտ ու վախվորած:
Այդ հեքիաթները կգնաք մոտակա մանկապարտեզներում կպատմեք: Ինձանից լավ գիտեք, որ գործում եք 1961թ.-ի Վիեննայի կոնվեցիայով սահմանված միջազգային կանոններով և այդ կանոններով դուք քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական պաշտոնյաներ եք ու ներկայացնում եք պետության ղեկավարին, ոչ թե պետությանը: Կապիտուլյանտի դեսպան լինելը ձեզ պատիվ բերու՞մ է, դու՞ք էլ եք ձեր վիժվածք շեֆի նման հպարտ պարտությամբ: Իսկ տեսե՞լ եք Հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մարմինները ոնց են թաքցրել ու ինչերի մեջ էին, որտեղ էին, ինչ պայմաններում էին:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների […]
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կարեն Մելքոնյանը խոսել է Խորվաթիայի դեմ ընկերական խաղի մասին:
«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք հզոր մրցակցի հետ, որի կազմում կային բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն, անխոս, լավ արդյունք է։
Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքոնյանի խոսքը փոխանցում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն: