
«Ես համախմբվածության կոչ եմ անում». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում է Բրյուսելում։
«Սա կարեւոր օր է ՆԱՏՕ-ի համար: Դաշինի գծով դաշնակիցները հանդիպում են Բրյուսելում: Ես համախմբվածության կոչ եմ անում»,- գրել է Մակրոնը իր Twitter-ում: «Եկեք պարզորոշ հավաստենք այն արժեքները, որոնք մեզ միավորում են, կանոններն ու սկզբունքները, որոնք կազմում են մեր դաշինքի հիմքն ու ուժը»,- դիմել է նա գագաթնաժողովի մասնակիցներին:
Հունիսի 14-ին Բրյուսելում բացվում է դաշինքի 32-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Հանդիպմանը պետք է պաշտոնապես ընդունվի դաշինքի նոր բազային փաստաթղթի՝ Ռազմավարական հայեցակարգի մշակումն սկսելու որոշում, որի մեջ պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ն մտադիր է հայտարարել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի զսպմամբ զբաղվելու իր հավակնությունների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: