Բաժիններ՝

RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել. Հակոբ Ճաղարյան

RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել:

Իմ հաշվարկներով ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ $200, այլ ոչ թմբկահարած €35 արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ $20.000 չափով:

Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց`

-արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան…

և սրանից բխող հաջորդ հարցը`

-եթե այո` ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:

Եվ վերջում,- երրորդ հարցը`

-ինչու՞ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:

Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:

ՀԳ: Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս