Բաժիններ՝

The Beatles-ի մասին նոր գիրք և ֆիլմ կթողարկվի

Վերջին 20 տարվա ընթացքում The Beatles-ի մասին առաջին պաշտոնական գիրքը պատրաստվում է թողարկման: 2021 թվականի օգոստոսին տեղի կունենա նաև լեգենդար խմբի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը կրելու է Get Back վերնագիրը, որը հանդիսանում է Let It Be ձայնասկավառակի վերջին երգը, գրում է The Guardian-ը:

Գիրքը պատմելու է ստուդիական վերջին՝ Let It Be ձայնասկավառակի վրա լիվերպուլյան քառյակի աշխատանքի մասին: Հրապարակման առաջաբանի հեղինակը բրիտանացի գրող Հանիֆ Կուրեյշին է, իսկ ֆիլմի ռեժիսորը կդառնա Փիթեր Ջեքսոնը, ով նկարահանել է «Մատանիների տիրակալը» եռերգությունը:

Գիրքն ու ֆիլմը կներառեն արխիվային կադրեր, որոնք նախկինում չեն հրապարակվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս