Բաժիններ՝

Սպիտակուցային երեք համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել

Սպիտակուցային ըմպելիքներն օգտակար են, քանի որ դրանք շատ ցածր կալորիականություն ունեն, դրանց բաղադրության մեջ մտնող սպիտակուցային միացությունները ճարպերի չեն վերածվում, այլ նպաստում են մկանային զանգվածի զարգացմանը: Խմիչքի ցածր կալորիականության և մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ արագ առաջանում է «հագեցածության» զգացողություն:

Վարսակի փաթիլներով և մեղրով ըմպելիք

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 բաժակ

2. Կաթնաշոռ – 100 գ

3. Վարսակի փաթիլներ – 2-3 ճ/գ

4. Մեղր – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերով:

Կաթնաձվային ըմպելիք

Բաղադրիչներ

1. Լորի ձվի սպիտակուց – 5 հատ

2. Հավի ձվի սպիտակուց – 1 հատ

3. Կաթ – 150 գ

4. Կաթնաշոռ – 50 գ

5. Բանան – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերով:

Հատապտղային

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 բաժակ

2. Բնական յոգուրտ (1.5% յուղայնությամբ) – 1 բաժակ

3. Թարմ կամ սառեցված հատապտուղներ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930