Սպորտն այն քիչ ասպարեզներից մեկն է, որն առավել արագ է երկիրը ճանաչելի դարձնում աշխարհով մեկ, սպորտն այն քիչ միջոցներից է, որտեղ երկրի մասին կարծիք են կազմում նաև մարզիկների գրանցած արդյունքներով:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը՝ նշելով, որ, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին՝ մասնավորապես նշելով, թե Արցախին չի կարող լինել այլ կարգավիճակ, քան Արցախն Ադրբեջանի կազմում, ապա դա արդեն ինքնին նախապայման է և անընդունելի: Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանը հայտնի է իր մաքսիմալիստական դիրքորոշմամբ: Այդուհանդերձ, արդեն մի քանի տասնամյակ, մի քանի փուլերով, ընդհատումներով, ամեն դեպքում ունենք բանակցային գործընթաց: Կարծում եմ՝ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք լինել չի կարող, որովհետև դա բերում է հերթական էսկալացիայի և սադրանքի: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղան, և քննարկումները կշարունակվեն այդ ձևաչափով:
«Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ այս նշանակումն ազգային անվտանգության հարց է:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:
Անկախ նրանից, թե ինչ լարված ու անհանգիստ է ներհայաստանյան քաղաքական օրակարգը, ցանկացած արտաքին հայտարարություն ու իրադարձություն, երբ այն վերաբերում է հատկապես ՀՀ անվտանգությանը, առանձնակի ուսումնասիրության և խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։
ԱՄՆ-ի Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավարն ասել է, որ երկրի Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահվան պատճառով նրա թափուր տեղը լրացնելու են նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուով: Գինսբուրգն 87 տարեկան հասակում մահացավ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ: Թրամփը հայտարարել է, թե ինքն ուզում է, որ նոր դատավորն այս պաշտոնում երդում տա «առանց օր կորցնելու»:
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոնում են մեր անկախ պետականության 29-ամյակը։
ՀՀԿ–ի նախաձեռնությամբ Չարենցավանում բռնցքամարտի առաջնություն է անցկացվում․ ՈՒՂԻՂ
Այս հոդվածով ես կփորձեմ ներկայացնել էմպիրիկ վերլուծություն, որպեսզի անձնական փորձի և համեմատական վերլուծության հիման վրա ներկայացնեմ այլընտրանքային կարծիք առ այն, թե ինչով է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը թերանում:
Սեպտեմբերի 19-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անձնակազմի և բուժվողների շրջանում աղեստամոքսային խանգարման դեպքեր են գրանցվել: Երեկ ԲԿ-ի Հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ նրանց թիվը 33 է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մասին։
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ:
«Այո, դա փաստ է, որ այդ վարձկանները, որոնք դերակատարություն են ունեցել Սիրիայի քաղաքացիական պատերազմում՝ որպես ահաբեկչական խմբավորումների մասնիկներ, տեղափոխվելու են Ադրբեջան, բայց դրանց այդտեղ կամ Թուրքիայում մնալը գլխացավանք է լինելու հենց Թուրքիայի համար: Այսօր Էրդողանի իշխանությունը փորձում է դրանց տեղափոխել Ադրբեջան, որ, այսպես ասած, հայկական ֆրոնտում կարողանա հարկ եղած դեպքում դրանց ծառայությունից օգտվել: Սա փաստ է, նրանք վարձկաններ են և վարձատրվում են Թուրքիայի կողմից»,- ասաց Արամ Շահնազարյանը:
Եթե Արսեն Ջուլֆալակյանի նմանը, որ ցանկացած իշխանությանը պատիվ կբերեր, կարող է մանդատը ճպպացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու դեմքին ու հեռանալ, ապա ո՞րն է մյուսների մնալու իմաստը: «Իմ քայլում» Ջուլֆալակյանի տրամաչափի երեք հոգի էլ չկան, ինչո՞ւ պետք է կառչեն աթոռներից ու Նիկոլի ղեկաված «Տիտանիկի» ուղևոր դառնան: Հանուն ինչի՞, որ ի՞նչ լինի, հետո ի՞նչ են անելու: Իրենք հո՞ գիտեն, որ Կանադա թռչող ինքնաթիռում ամենաշատը աներձագ Հրաչոն է տեղ ունենալու: Իսկ իրենք ի՞նչ են անելու, ինչո՞վ են զբաղվելու, ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու փողոց դուրս գալ: Իսկ ո՞վ է պատասխան տալու, իրե՞նք, իսկ սահմանադրական կարգի տապալման համար ծանրագույն հոդվածներով քրեական մեղադրանքները՞: Իսկ երաշխավորված բանտային տարիները՞:
Անկախության տոնի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումներ ստացան 5 մարզիչներ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի կապակցությամբ քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է. ուղիղ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանԱրտակ Բեգլարյանի սեպտեմբերի 21-ի հրամանով Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար:
Նախորդ շաբաթների ընթացքում մամուլում սկսեց շրջանառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի՝ չարաշահումների մեջ կասկածվելու վերաբերյալ տեղեկություն:
Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հայաստանը մեկն է, մեր մեծ հայրենիքն է, 1918 թվականին մեր ժողովրդի համատեղ ջանքերով կառուցեցինք Հայաստանի Հանրապետությունը, բոլորի տոնը շնորհավոր»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: