«Ռոման» սկսում է պայքարը․ «Վերոնա»-«Ռոմա»
Մրցաշար-Ա Սերիա, Իտալիա
Վայր-Մարկ Անտոնիա Բենտերգոդի, Վերոնա
Ժամ-22։45
«Ռոման» վերջին չորս խաղերում անընդմեջ հաղթել է «Վերոնային», կշարունակվի՞ ավանդույթն այսօր։
«Վերոնա»
«Վերոնան» անցած մրցաշրջանն անցկացրեց շատ բարձր մակարդակում. երկար ժամանակ Իվան Յուրիչի թիմը հայտ էր ներկայացրել եվրոպական մրցումների համար, բայց կարանտինից հետո նրանք չկարողացան վերադառնալ իրենց նախորդ մակարդակին: Մրցաշրջանը «Վերոնան» եզրափակեց 9-րդ հորիզոնականում՝ 13 միավորով զիջելով «Նապոլիին»:
«Վերոնան» կորցրել է մի քանի կարևոր խաղացողների. առաջին հերթին պետք է նշել Մարաշ Կումբուլլայի կորուստը, ում վարձակալել է «Ռոման»՝ գնման իրավունքով:
«Ռոմա»
Անցած մրցաշրջանում «Ռոման» լավ տեսք ուներ, բայց խաղում էր ոչ միանշանակ․ ամեն դեպքում սպասելիքներն ավելի շատ էին։ Հռոմեացիները մրցաշրջանն ավարտեցին աղյուսակի հինգերորդ տեղում, բայց առաջնության ավարտին ոչ մի ինտրիգ չկար չորրորդ տեղի համար պայքարի հարցում. «Լացիոն» առաջ անցավ ութ միավորով:
Առաջնության մեկնարկից առաջ «գայլերն» ուժեղացել են. հիմնական ձեռքբերումը, իհարկե, Պեդրոն է, ով «Չելսիից» տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով, իսկ Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես գնվել է «Արսենալից»:
Վիճակագրություն
Վերջին չորս հանդիպումներում «Վերոնան» պարտվել է «Ռոմային»
«Վերոնան» վերջին ինը խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ
«Ռոման» վերջին հինգ հանդիպումներում տարել է չորս հաղթանակ
Նախորդ մրցաշրջանում «Վերոնան» հիանալի արդյունքներ ցույց տվեց, բայց արդյո՞ք թիմը կկարողանա կրկին նույն մակարդակի վրա խաղալ, մեծ հարց է մնում: «Ռոման» այս մրցաշրջանում հստակ ակնկալում է հայտնվել լավագույն քառյակում, գայլերի կազմը նրանց թույլ է տալիս այդպիսի նպատակներ ունենալ, այնպես որ, այսօր հյուրերը հաստատ կխաղան միայն հաղթանակի համար, և մեծ հավանականություն կա, որ նրանք կհասնեն իրենց նպատակին։
Սիրարփի Աղաբաբյան