
«Չէ սա արդեն իրոք սարսափելի է…». Ապրիլյան քառօրյայի մասնակից

Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէ սա արդեն իրոք սարսափելի է , խոսել զոհված զինծառայողի ծնողի հետ ասելով, որ քո որդին միգուցե չի զոհվել չունենալով ոչ մի ապացույց այ դա է անբարոյականությունը: Սրանք արդեն քայլեր են որի համար պետք է պատասխանատվության ենթարկել: Ծնողի համար նման անհեթեթ խոսակցությունը հույսի է նման որը կարող է հետ բերել իր որդուն , այ տականք դու չես հասկանում, որ քո դատարկ խոսակցությունները ցավ են պատճառում մարդկանց , եթե ունես ապացույց ներկայացրու , հանայնացրու ոչ թե ներկայացրու անհեթեթ ու անհավանական բաներ, իսկ հետո դու քեզ հերքես ասելով, որ այդքանել վստահ չես: Քո արածի համար, եթե օրենքը չպատժի քեզ ուրեմ աստված կպատժի, իսկ աստծո պատիժը անխուսափելի է»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալխասյանը ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից է, ով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով և Արիության Մեդալի։ Նա նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը։