
Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտարժույթի շուկայում սեպտեմբերի 17-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․5605: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․91 թուրքական լիրայի փոխարժեք։
Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։
Այդ ընթացքում ամերիկյան արժույթը վերջին ռեկորդից (1դոլար/7.34լիրա) նահանջել էր մինչև 1 դոլարի/7.22 լիրա փոխարժեքին։
Սակայն Սև ծովում 320 մլրդ խմ բնական գազի պաշարներ հայտնաբերելու մասին Էրդողանի հայտարարությունից շատ չանցած կրկին լիրան սկսեց զիջել դիրքերը՝ վերադառնալով արժեզրկման վերջին պատմական ռեկորդի մակարդակին (1 դոլար/ 7.35)։