Բաժիններ՝

Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ

ՀՀ կենտրոնական բանկը հույս ունի, որ նկատած որոշ խնդիրներին ԱԺ-ն ապագայում լուծումներ կտա, օրինակ՝ օրենսդրական կարգավորումներով կվերացնի վարկավորման գովազդը: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Երկու հարց ունենք, որ հուսով ենք՝ ԱԺ-ն ապագայում կլուծի: Մեկը՝ վարկավորման գովազդը պետք է վերացվի: Երկրորդ՝ իրավապահները պետք է աշխատեն, որպեսզի կարողանան առցանց, անօրինական, չլիցենզավորված, նաև միջնորդների միջոցով վարկային առաջարկները վերացնել: Դա շատ լուրջ խնդիր է և մրցակցային լուրջ մարտահրավերներ է առաջացնում՝ նաև վարկավորման կարգապահության հետ կապված»,-ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ ԿԲ-ն ներկայում կանոնակարգերն է խստացնում, որ երբ մարդը հաշիվ չունի, դեպոզիտ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա ու, օրինակ, լվացքի մեքենայի վարկ վերցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս