Ո՞վ կհաղթի Նիկոլ Փաշինյան-Վահե Գրիգորյան պայքարում

Երկրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը: Հասկանալի պատճառներով՝ քաղաքականացված աշխատակարգային նիստում տեղի ունեցողին ուշիուշով հետևում է քաղաքական-հասարակական սեկտորը, մասնագիտական շրջանակներն ու քաղհասարակության որոշակի շրջանակներ, ում շահերն ակնհայտորեն մեկտեղվում են ՍԴ դատավորներից մեկի հետաքրքրությունների հետ:

Մինչ լրատվամիջոցները ՍԴ բակում սպասում են որևէ նորության, թե ինչ է տեղի ունենում աշխատակարգային նիստի ընթացքում, որովհետև ի սկզբանե որոշվեց լրագրողներին թույլ չտալ ներկա գտնվել նիստին, իշխանամերձ շրջանակներից 168.am-ին որոշակի տեղեկություններ հասան ընթացքի վերաբերյալ:

Այսպես, մեր տեղեկություններով՝ որպես ՍԴ նախագահ, կառաջադրվեն ՍԴ նորանշանակ դատավոր Երվանդ Խունդկարյանի և անաշխատ եկամուտների սիրահար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մտերիմ Արման Դիլանյանի թեկնածությունները: Ըստ մեզ հասած լուրերի՝ ներսում իրավիճակը հանդարտ չէ, պրոցեսը խիստ ուղղորդված է, և ՍԴ նախագահ կդառնա կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Երվանդ Խունդկարյանը, ում հստակ երաշխիքներ են տրվել, այլապես նա չէր համաձայնի թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, կա՛մ Վահե Գրիգորյանի մտերիմ Արման Դիլանյանը: Թե ում լոբբինգը կլինի հաղթական, թերևս կիմանանք մի քանի ժամից: Ըստ էության մեծ է հավանականությունը, որ մենք այսօր կինանանք ՍԴ ապագա նախագահի անունը:

Տեսանյութեր

Լրահոս